Իսպանական Լա լիգայի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղում հարված ստանալուց հետո Մարսելոյի մոտ հայտնաբերվել էր աջ կողոսկրի թեթև կոտրվածք:
Ամերիկայի գավաթի մրցաշարին Բրազիլիայի ազգային հավաքականի հայտավորած կազմում Մարսելոյի բացակայությունը բազմաթիվ խոսակցությունների առիթ է տվել: Շշուկներ էին պտտվում, որ բրազիլացին չի ցանկացել մասնակցել մայիսի 27-ին Լոնդոնում կայացած Բրազիլիայի ընկերական խաղին: Իբր թե Մարսելոն մեջքի վնասվածք է ձևացրել, որպեսզի չմասնակցի խաղին: «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է, որ Մարսելոն չի մասնակցել հավաքականի վերջին խաղին վնասվածքի պատճառով, ինչը հաստատվել է բժշկական զննումից հետո:
Մարտի 19-ին`Լա լիգայի շրջանակներում «Ատլետիկոյի» հետ խաղում Մարսելոն աջ կողոսկրային հատվածին հարված է ստացել, իսկ այս ամսի 24-ին սկսել է հավաքականի հետ պատրաստվել առաջիկա մրցաշարին`տեղյակ չլինելով, որ ի վիճակի չի լինի խաղալ: Այսպիոսվ, Մարսելոն չկարողացավ մասնակցել Բրազիլիայի հավաքականի ընկերական խաղին հարգելի պատճառով, ինչը մայիսի 26-ին հաստատել է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացին`նշելով, որ մայիսի 25-ի մարզման ժամանակ կողոսկրային հատվածում ցավեր է ունեցել և բժշկական զննումը հաստատել է վնասվածքի կասկածը:
Մարսելոն մայիսի 28-ին վերադարձավ Մադրիդ, և քանի որ վնասվածքը շարունակում էր անհանգստացնել, «Ռեալի» բժշկական անձնակազմը`Բրազիլիայի հավաքականի գլխավոր բժիշկ Ռունկոյի հետ խոսելուց հետո, որոշեցին, որ Մարսելոն պետք է մագնիսական ռեզոնանսի կուրս անցնի “Sanitas La Moraleja” կոչվող հիվանդանոցում: Դրանից հետո բժիշկներն հայտարարեցին, որ Մարսելոն նվազագույնը 2 շաբաթ խաղից դուրս է մնալու, քանի որ նրա մոտ հայտնաբերվել էր աջ կողոսկրի կոտրվածք:
Այդ իսկ պատճառով Մարսելոն չհայտավորվեց ապրիլի 2-ին կայացած Լա լիգայի «Սպորտինգի» դեմ հանդիպմանը: Բրազիլացին կազմ վերադարձավ 3 օր հետո`ապրիլի 5-ին` Չեմպիոնների լիգայի շրջանակում «Բեռնաբեուում» կայացած «Տոտենհեմի» հետ խաղին:
«Ռեալը» ցավում է, որ բրազիլացու բացակայությունը մեկնաբանող անհեթեթ լուրերը կասկածի են ենթարկել իր հավաքականին օգնելու Մարսելոյի մեծ ձգտումը:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: