"Ռեալը" տեղեկացրել է, որ մտադիր չէ իր կիսապաշտպան Լասանա Դիարային վաճառել 20 միլիոն եվրոյից պակաս գումարով, հաղորդում է sports.ru-ն:
Մադրիդյան ակումբում կարծում են` թիմը լքելու ցանկության մասին խաղացողի խոսքերը, որ խաղադաշտում նա քիչ ժամանակ է անցկացնում, տրանսֆերային արժեքն իջեցնելու նպատակ ունեն:
Ընդ որում, «Արքայական ակումբը» պատրաստ է ֆինանսական զեղչեր անել, բայց միայն այն թիմերին, որոնք որևէ մրցաշարում «Ռեալի» մրցակիցը չեն լինի: Օրինակ չի բացառվում զեղչի կիրառումը «Յուվենտուսի» համար, որն ավարտված մրցաշրջանի արդյունքներով դուրս չի եկել եվրագավաթներ: Թուրինցիները Դիարայի համար առաջարկում են 13 մլն եվրո, հաղորդում է Marca-ն:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: