2011/05/23

ԿԱԼՅԵԽՈՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԴԱՐՁԱՎ «ՌԵԱԼԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏ



Խոսե Մարիա Կալյեխոնը` «Ռեալի» այս տարվա արդեն 3-րդ ձեռքբերումը «Սանտիագո Բերնաբեուից» հեռանալուց 3 տարի անց վերադառնում է հարազատ թիմ: Նա ակումբի մանկապատանեկան թիմում հանդես է եկել 2002 թվականից, իսկ «Կաստիլյայում» իր դեբյուտը նշել է 2007-08 մրցաշրջանում:
Հետո նա տեղափոխվեց կատալոնական «Էսպանյոլ» որի կազմում անցկացրեց 97 խաղ: 
Կալյեխոնը ծնվել է 1987 թվականի փետրվարի 17-ին Գրանադա քաղաքում: Նա ակումբի պատանեկան թիմում սկսել է մարզվել 2002 թվականից ուր հանդես էր գալիս իր զույգ եղբոր` Խուան Միգելի հետ, ով ներկայումս հանդես է գալիս «Կորդոբա» ակուբում: 
Նա 2005-06 մրցաշրջանը անցկացրել է «Ռեալ Մադրիդ Ց»-ում, որից մեկ տարի հետո տեղափոխվել է «Կաստիլյա»: Այդ տարի է կայացել նաև նրա դեբյուտը Իսպանիայի մինչև 21 տարեկանների հավաքականում: 
Մի քանի ամիս անց էլ Խոսեն տեղափոխվեց «Էսպանյոլ»: Կատալոնական ակումբում էլ իր դեբյուտը կայացավ սեպտեմբերի 3-ին «Խետաֆեյի» դեմ հանդիպման ժամանակ Լա Լիգայի շրջանակներում անցկացված խաղում: 


Առաջին տարում նա հանդես եկավ 24 խաղում և կարողացավ դառնալ 2 գոլի հեղինակ: Իսկ արդեն հաջորդ մրցաշրջանում նրա անցկացրած խաղերի քանակը հասնում էր 34-ի: 
Այս մրցաշրջանում էլ արդեն նրա ցուցանիշները ավելի տպավորիչ դարձան: Կալյեխոնը այս մրցաշրջանի ընթացքում մասնակցեց 37 հանդիպման և աչքի ընկավ 6 անգամ` իր ակտիվում ունենալով նաև 7 գոլային փոխանցում: Գավաթի խաղարկությունում էլ մասնակցեց 9 խաղի և մրցակցի դարպասը գնդակ ուղարկեց 2 անգամ: 
Եվ հիմա Մադրիդից հեռանալուց 3 տարի անց նա նորից վերադառնում է հարազատ ակումբ: Կալյեխոնը արդեն վաղուց էր հետաքրքրում «Ռեալի» մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, ով 
ֆուտբոլիստին տեսնում է իր ապագա պլաններում: 



Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև