«Ռեալի» արդեն նախկին դարպասապահ Եժի Դուդեկը հայտարարել է կարիերան ավարտելու մասին, հայտնում է «Риа Новости» գործակալությունը` հղում կատարելով լեհական sport.pl կայքին:
Լա Լիգայի վերջին տուրում երկարատև ընդմիջումից հետո Դուդեկը պաշտպանում էր թիմի դարպասը, իսկ այդ խաղը ավարտվեց նրա թիմի հաղթանակով` 8-1 հաշվով: Լեհ դարպասապահը 4 տարի շարունակ չէր կարողանում հայտնվել մեկնարկային կազմում, քանի որ մշտապես հանդիպում էր Իկեր Կասիլհասի պատնեշին:
«Ես ուզում եմ «Ռեալում» բոլորին շնորհակալություն հայտնել, սա մեծագույն ակումբ է: Ես շատ խաղաժամանակ չեմ ունեցել, բայց մշտապես փորձել եմ ամեն կերպ օգնել թիմին»,- ասել է Դուդեկը:
Նախքան «Ռեալը» տեղափոխվելը Դուդեկը պաշտպանել է անգլիական «Լիվերպուլի» գույները, որի հետ հաղթել է Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև հոլանդական «Ֆեյենորդի» ու լեհական «Սոկուլ Տիխի» ակումբի գույները:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: