2011/05/27

ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ԿՅԱՆՔԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ


48  տարեկան հասակում Մոուրինյոն կարողացավ է հաղթել բոլոր հնարավոր մրցանակները երեք երկրներում` Պորտուգալիայում, Անգլիայում ու Իտալիայում, հաղթել է երեք եվրոգավաթ` 2 ՉԼ և մեկ ՈՒԵՖԱ-ի գավաթ, իսկ հիմա անցել է Իսպանիան գրավելուն: Նույնիսկ եթե չեք հետաքրքրվում ֆուտբոլով, նրա անունը չեք կարող գոնե մեկ անգամ լսած չլինել: Նրա անունն է Ժոզե Մոուրինյո, նա մարզում է «Ռեալ Մադրիդը» ու նա Sports.ru կայքի ու Sony ընկերության համատեղ ստեղծած ծրագրի հերթական հերոսն է: Ստորև հենց ինքը` Մոուրինյոն պատմում է իր կյանքի կանոնների մասին:

հաճույք եմ ստանում իմ աշխատանքից, հաճույք եմ ստանում իմ պրոֆեսիոնալ կյանքից:

Ես գիտեմ ֆուտբոլի բոլոր դրական ու բացասական կողմերը: Գիտեմ , որ մի օր կգա, որ ինձ կհեռացնեն աշխատանքից:

Թիմը պետք է լինի հնարավորինս փակ: Այն, ինչ ասվում է մարզաբազայից այն կողմ, չպետք է ներթափանցի թիմի ներսը: Այսպիսով թիմը մնում է ուժեղ ու միասնական:

Լրատվամիջոցների հետ խոսելը հեշտ չէ, բայց քանի որ դու ուզես թե չուզես դա անելու ես, ավելի լավ է այդ ամենից ինչ որ դրական բան քաղել:

Ես հավատում եմ խոսքի ազատությանը: Դու ասում ես մի բան, դու ազատ ես:

Լրագրողների հետ հանդիպումները համարում եմ խաղի մի մասնիկը: Իմ գլխում խաղը սկսվում է այն պահից, երբ գալիս եմ մամլո ասուլիսի:

Երբ գալիս ես մարզադաշտ, այնքան ես գերվում կախարդական մթնոլորտով, որ նույնիսկ չես զգում խաղի կարևորությունը:


Ես ապրում ու աշխատում եմ մի աշխարհում, որտեղ չպետք է ասես ու անես այն, ինչ մտածում ես, և երբեմն դու պետք է նույնիսկ չասես իրականությունը: Այն, որ ես կեղծավոր չեմ դարձել, չեմ դարձել վախկոտ ու երկերեսանի, իմ գլխավոր բացասական կողմն է:

Եթե ես ցանկանայի մնալ հարմար տեղում, ապա չէի էլ հեռանա «Պորտուից»: Գեղեցիկ կապույտ սեղան, Չեմպիոնների լիգայի գավաթ, Աստված, իսկ Աստծուց հետո` անմիջապես ես...

Ինչքան մեծ է ճնշումը, այնքան ուժեղ եմ ես: Պորտուգալիայում կա մի ասացվածք.«Ինչքան մեծ է նավը, այնքան ուժեղ է է փոթորիկը»: Բարեբախտաբար իմ նավերը միշտ մեծ են եղել:

Ես ո´չ հին, ո´չ էլ նորարար մարզիչների պաշտպանն եմ: Իմ համար կան լավերն ու վատերը, հաջողակներն ու անհաջողակները: Խնդրում եմ, ինձ մի համարեք ամաչկոտ, քանի որ ես Չեմպիոնների լիգայի հաղթող եմ, ու ես հատուկ եմ:

Ես մի քանի ամիս շարունակ օրական 5 ժան իտալերեն էի սովորում, որ կարողանամ շփվել խաղացողների, լրագրողների ու երկրպագուների հետ: Կլաուդիո Ռանիերին, ով Անգլիայում աշխատեց 5 տարի, մինչև հիմա չի կարող ասել «բարի առավոտ» կամ «բարի օր»:

Ավելի լավ է 10 հոգով խաղալ խաղադաշտում, քան սպասել ավտոբուսից ուշացած ֆուտբոլիստին:

Երիտասարդ խաղացողը շատ նման է ձմերուկի: Միայն նրան բացահայտելուց ու փորձելուց հետո կարող ես իսկապես համոզվել, որ նա լավն է:

Ֆուտբոլի բացասական կողմը հասարակության բացասական կողմն է: Մարդիկ հաճախում են ֆուտբոլ ու իրենց հետ մարզադաշտ են բերում մեր հասարակության վատ կողմերը:

Երդվել եմ, որ ապագայիս համար չեմ վախենալու ու չեմ փոխելու իմ ոճը:

Ես չեմ ուզում պարզապես գոյություն պաշտպանել, քանի որ ես էությամբ այդպիսին չեմ: Միշտ լինելու եմ այնպիսին, ինչպիսին հիմա եմ, կարող է փոփոխվել միայն պատասխանատվության չափը:

Պետք չէ լսել այն մարդկանց, ովքեր քեզ կոչ են անում ջութակ նվագել, երբ քո մոտ շատ ավելի լավ է ստացվում դհոլ նվագելը:

Այնքան էլ հեշտ չէ ֆուտբոլում հայտնվել այն ազգանվան տակ, որի նախորդ կրողները արդեն մեծ բաների են հասել: Ես դա տեսնում եմ որդուս դեպքում: Նա արդեն իսկ ապրում է իմ անվան ճնշման տակ: Դրա համար էլ շատ եմ հարգում Ռուի Ագուասին ու Պաոլո Մալդինիին, ովքեր կարողացան ապրել այդ ճնշման տակ ու հասնել զգալի բաների:

Արսեն Վենգերը շատ հետաքրքրվողներից է, նա սիրում է մարդկանց հետևել: Կան այդպիսի մարդիկ, որ գալիս են տուն ու մեծ հեռադիտակով հետևում են, թե ինչ է կատարվում այլ ընտանիքներում:

Իմ ու Ռոնալդուի մեջ եղածը նույնիսկ խաղ չէ: Ուղղակի տղան իրեն թույլ տվեց մեկ-երկու ավելորդություն, որի մեջ չկա ոչ լրջություն, ոչ հարգանք: Միգուցե բանը նրա դաստիարակության մեջ է, միգուցե` դժվար մանկության ու կրթության բացակայության, կամ բոլորը միասին:

Իմ համար կյանքում ամենակարևոր բանը սերն է: Կարծում եմ, որ պետք է սիրես ընտանիքդ, աշխատանքդ, մարդկանց, ում հետ աշխատում ես: Եթե չես սիրում կնոջդ, պետք է բաժանվել: Եթե չես սիրում երեխաներիդ, ապա դու մարդ չես ու ավելի լավ է ինքնասպան լինես: Եթե չես սիրում աշխատանքդ, անհրաժեշտ է այն փոխել:

Եթե իմ կյանքի մասին ֆիլմ նկարահանեն, իմ դերը պետք է կատարի Ջորջ Կլունին: Նա հիասքանչ դերասան է, և կինս կարծում է, որ նա լավագույնս կհամապատասխաներ այդ դերին:

Ինձ ավելի շատ մտահոգում է թռչնի գրիպը, քան ֆուտբոլը: Կարող եք ծիծաղել, բայց ես լիովին լուրջ եմ խոսում:

Ես պատրաստ եմ պատերազմի.. դուք իմ սանրվածքին նայեք:

Այս նյութը պատրաստվել է Մոուրինյոյի կողմից Marca, AS, El Pais, Don Balon, The Guardian և The Telegraph պարբերականներին տված հարցազրույցներից վերցված հատվածները միացնելով. :

Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև