Հաղորդավարների համար նախատեսված տեղը <<Ուեմբլի>>-ում |
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որը կկայանա <<Ուեմբլի>> մարզադաշտում կունենա ռեկորդային թվով հեռուստադիտողներ:Այս եզրափակիչը կստանա հավելյալ էֆեկտներ 3D համակարգի հաշվին:
<<Բարսելոնայի և Մանչեստեր Յունայդետի>> մեջև կայանալիք հանդիպումը արդեն գնվել է 113 կազմակերպությունների կողմից և կցուցադրվի ավելի քան 220 երկրներում ,այդ թվում նաև Հայաստանում: Ըստ ՈւԵՖԱ-ի կողմից կատարված հաշվարկների հանդիպում կդիտեն մոտ 160 մլն հեռուստադիտող ,ինչը ռեկորդային է Չմ/լ- ողջ պատմության մեջ: Համեմատության համար ասենք , որ <<Ռեալ>>- <<Բարսելոնա>> կիսաեզրափակչի առաջին հանդիպումը ռեկորային էր Իսպանական << FORTA >> հեռուստաալիքի համար: Իսկ պատասխան հանդիպումը ռեկորդային եղավ կատալոնական < >> հեռուստաալիքի համար ՝ 14.1 մլն հեռուստադիտողով: Ռուսական <<ՆՏՎ>> հեռուստաալիքի համար ռեկորդային եղավ խմբային փուլի ՝<<Սպարտակ>>-<<Չելսի>> հանդիպումը , որը դիտել է մոտ 12.2 մլն մարդ:
3D եռաչափ համակարգի շնորհիվ , <<Ուեմբլիում>> կայանալիք հանդիպումը գրեթե չի տարբերվի մարդկային իրական տեսողությունից: Այս ամենը ավելի է մեծացնում խաղի արժեքը հեռուստադիտողների համար: Որպեսզի խաղը կարողանաք դիտել 3D համակարգով անհրաժեշտ է հատուկ 3D ակնոցներ: 3D ակնոցները լինում են երկու տեսակ՝ակտիվ և պասիվ: Ակտիվ ակնոցները աշխատում են հատուկ մարդկոցների հաշվին և ունեն դեղնակարմրավուն ոսպնյակներ: Իսկ պասիվ ակնոցները աչքերի համար հատուկ կերպով առանձնացնում են եկրանին երևացող նկարները:
Առաջին 3D հեռուստաալիք ՝<< Sky 3D >>-ն աշխատանքները սկսել է դեռևս ապրիլի 10-ին,երբ սկսեց խաղերը ցուցադրել եռաչափ ֆորմատով:
Բոլոր սարգավորումները արդեն տեղադրված են <<Ուեմբլի>> մարզադաշտում և պատրաստ են վաղվա ներկայացմանը: Տեղադրված է իննը եռաչափ տեսախցիկ:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: