2012/01/10

Իգուային.«Մենք դուրս կգանք հաջորդ փուլ»

Գոնսալո Իգուաինը խոսել է Bwin.com-ի ներկայացուցչի հետ:
«Վստահ ենք, որ դուրս կգանք քառորդ եզրափակիչ: Միշտ էլ կարևոր է պատասխան խաղից առաջ առավելություն ունենալ, քանի որ «Մալագան» գրոհելու է, իսկ մեր լավագույն զենքը հակագրոհներն են»:
«Մալագան» ուժեղ թիմ է ու բարդություններ առաջացրեց մեզ համար առաջին խաղում, բայց նրանց դեմ մեր խաղերը միշտ լավ ավարտ են ունենում մեր համար: Այդ օրինաչափությունը խախտվել էր նախորդ խաղի առաջին կեսում, բայց երկրորդ կեսում մենք կարողացանք ծանրության նժարը մեր կողմը թեքել: Նրանք միշտ լավ են խաղում, ու մեզ համար միշտ դժվար է լինում նրանց պարտության մատնելը»:
«Հույս ունեմ, որ գոլ կխփեմ, եթե վաղը նորից դաշտ դուրս գամ: Դա շատ հուզիչ կլինի, հատկապես եթե օգնի թիմին հաղթանակի հասնել: Այդ ամենը մեր բոլորի համար լավ է: Ամեն ինչ մեր ձեռքերում է: Մենք փոքր առավելություն ունենք, ինչը շատ կարևոր է դիմակայությունում: Փորձելու ենք ամեն հնարավոր բան»:
«Իմ շատ երազանքներ են իրականացել այս ակումբին, օրինակ՝ չեմպիոնական տիտղոսների նվաճումը, Իսպանիայի գավաթի ու սուպերգավաթի հաղթելը: Բայց դեռ առջևում սպասում են շատ այլ տիտղոսներ, ինչպիսին է Չեմպիոնների լիգայի գավաթը: Ես շատ մարտահրավերներ եմ ունեցել իմ կյանքում առ այսօր ու հույս ունեմ միշտ դրանք հաղթահարել: Ես շատ ուրախ եմ այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել առ այսօր, ու ուզում եմ, որ ամեն ինչ այսպես շարունակվի»:
«Մենք ուզում ենք նորից հաղթել Copa del Rey-ը: Մինչև նախորդ տարի «Ռեալ Մադրիդը» չէր հաղթել այն շատ երկար ժամանակ: Երկրորդ տարին անընդմեջ այն հաղթելը մեզ անսահման կերջանկացնի: Ամբողջ մադրիդիզմը վստահ է դրանում, ինչպես և մենք: Ես հույս ունեմ, որ մենք կարող ենք հասնել եզրափակիչ ու հաղթել մրցաշարը կրկին»:
Realmadrid.com
Realmadrid.am
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև