«Լավ էինք պաշտպանվում, մրցակիցը վտանգավոր պահեր քիչ էր ունենում: Դժվարությամբ հաղթեցինք»,-խաղից հետո նշել է Մոուրինյոն:
«Մալագայի» դեմ խաղից հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերլուծեց հանդիպումը. «Նախորդ երկու խաղերում 8 գնդակ էինք խփել, և մեզ քննադատում էին պաշտպանությունը թուլացնելու համար: Այսօր լուրջ էինք, ուշադիր ու պրագմատիկ: Լավ պաշտպանվեցինք, մրցակիցը վտանգավոր պահեր գրեթե չէր ունենում»: Պորտուգալացին խոսեց նաև խաղի ընթացքի թելադրանքով կատարված փոփոխությունների մասին. «Մարսելոն թարմություն կհաղորդեր խաղին և կմեծացներ հակագրոհների արդյունավետությունը»:
Երեկվա հաղթանակից հետո «Ռեալը» հայտնվեց Արքայական գավաթի 1\4 եզրափակչում: «Փայլուն խաղ չցուցադրեցինք, բայց կարողացանք հաղթահարել այն թիմի արգելքը, որը շատ լավ էր պատրաստվել այս մրցաշարին, իրեն լավ դրսևորեց երկու խաղերում էլ: Եթե այս խաղում գնդակ չխփեինք, ավելի շատ բարդություններ կառաջանային մեզ համար: Մեծ դժվարությամբ հաղթեցինք»:
«Հուսով էի, որ առաջին խաղակեսում կբացեինք հաշիվը, որպեսզի «Մալագան» որոշեր ռիսկի դիմել ու ավելի համարձակ խաղ ցուցադրեր, բայց չկարողացանք դա անել կանխատեսված ժամանակի ընթացքում: Առաջին կեսում մեզ լավ էինք զգում խաղադաշտում, բայց անսովոր դանդաղություն կար մեր խաղում: Հետո արագությունն ավելացրինք, և արդյունքը երևաց»: Սրանով է Մոուրինյոն բացատրում Մարսելոյի միանալը խաղընկերներին. «Կոենտրաուն ուժեղ էր պաշտպանվում ետ քաշված դիրքում, իսկ Մարսելոն խաղալու էր ավելի առաջ քաշված՝ դրանով իսկ մեծացնելով հակագրոհների հնարավորությունները: Բացի այդ, նա թարմություն կհաղորդեր թիմին»:
Վերջում Մոուրինյոն անդրադարձավ Խեդիրայի վնասվածքին՝ նշելով, որ նրա աջ ոտքի կոճի վնասվածքը նախնական տվյալներով լուրջ չէ. «Գրեթե համոզված ենք, որ լուրջ բան չկա»:
Realmadrid.am
Realmadrid.com
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: