2011/12/16

Բուտրագինիո.«ԲԿՄԱ»-ն արդեն ապացուցել է իր վտանգավոր լինելը»

Հասարակության հետ կապերի գծով տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն իր կարծիքն է հայտնել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքների վերաբերյալ:

«ԲԿՄԱ»-ն «Ինտերի» ու «Լիլի» հետ խաղերում արդեն իսկ ապացուցել է, որ վտանգավոր մրցակից է, իսկ վերջինս Ֆրանսիայի նախորդ տարվա չեմպիոնն է: Երբեք չես կարող ինչ-որ բան կանխատեսել ֆուտբոլում: Նրանք ունեն երիտասարդ, արագ ու տաղանդավոր խաղացողներ»:

«Մենք պետք է դեռ շատ աշխատենք, քանի որ առաջին խաղը անցկացնելու ենք փետրվարին մրցակցի դաշտում, իսկ այդ ժամանակ ջերմաստիճանը շատ ցածր է Մոսկվայում: Մենք պետք է կենտրոնանանք ամեն խաղի վրա, քանի որ մեկ անհաջող խաղը կարող է քեզ դուրս թողնել մրցաշարից: Մենք հիասքանչ թիմ ունենք, ու մեր խաղացողները իրենց լավագույնս են դրսևորում այս տարի»:
Realmadrid.am
Realmadrid.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև