2011/12/06

Օզիլ.«Այաքսը այս տարի ավելի ուժեղ է»


«Շնորհակալ եմ Մոուրինյոյին վստահության համար»,-ասել է գերմանացի կիսապաշտպանը:
Bwin.com-ին տված հարցազրույցում Մեսութ Օզիլը խոսել է Ամստերդամի «Այաքսի» դեմ առաջիկա հանդիպման մասին՝ նշելով այդ խաղում հաղթելու մի քանի բանալի ու վերլուծելով թիմում ունեցած իր էվոլյուցիան. «Այաքսին» հաղթելու համար պետք է սառը գլխով որոշումներ կայացնենք դաշտում և  մեր խաղաոճին հավատարիմ մնանք, այդպիսով կարող ենք երեք միավոր վաստակել այդ խաղում»:
D խմբի առաջատարը վաղը հանդիպելու է խմբում երկրորդ տեղի համար պայքարող «Այաքսին»: «Այաքսն» այս տարի ավելի ուժեղ է, քան անցած մրցաշրջանում: Մեզ դժվարություններ են սպասվում այդ խաղում: Բայց ուզում ենք շարունակել մեր հաղթարշավը ու ամեն ինչ կանենք, որ այս խաղը չընդհատի այն»:
Օզիլը շատ լավ է զգում իրեն «Ռեալում». «Ամեն անգամ ավելի եմ հաճույք ստանում մեր թիմի խաղից: «Այաքսին» հաղթելու համար պետք է սառը գլխով որոշումներ կայացնենք դաշտում և  մեր խաղաոճին հավատարիմ մնանք, այդպիսով կարող ենք երեք միավոր վաստակել այդ խաղում: Եթե գոլային փոխանցման կամ հենց գոլի հեղինակ դառնամ, շատ կուրախանամ, բայց կարևորը թիմի հաղթանակն է»:
«Ռեալում» գրեթե մեկ ու կես տարի անցկացնելուց հետո Օզիլը զգում է, որ գլխավոր մարչզի օգնությամբ աճել է որպես ֆուտբոլիստ: «Մոուրինյոն մեծ ազդեցություն է թողել ինձ վրա: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան վստահության համար, ինչը ամենակարևորն է առաջընթացի մեջ: Ուրախ եմ, որ նա է մարզում մեզ, և հուսով եմ՝ գնալով կբարելավեմ խաղս»:
Օզիլը գովերքի խոսքեր ասաց Ռոնալդուի, Բենզեմայի ու Իգուաինի հասցեին. «Եթե նրանց պես հզոր հարձակվողներ կան թիմում, գոլային փոխանցումներ կատարելն ավելի հեշտ է: Հաճելի է խաղալ նրանց կողքին»,-նշել է Օզիլը:
Վերջում գերմանացին հավաստիացրել է, որ ֆուտբոլիստի որակի մի մասը ի ծնե չի տրվում. «Իհարկե լավ ֆուտբոլիստ լինելու համար նախ տաղանդ է պետք, բայց այդ տաղանդը ամրապնդվում է աշխատանքի շնորհիվ: Ինքս միշտ փորձում եմ բարելավել ֆիզիկական մարզավիճակս ու չեմ դադարում աշխատել»:
Realmadrid.amRealmadrid.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև