2011/12/11

Կասիլիաս.«Պետք է կենտրոնանաք Արքայական գավաթի խաղի վրա»



«Լավ սկսեցինք հանդիպումը, պետք է դասեր քաղենք մեր սխալներից»,-նշել է Մարսելոն:
Կասիլյասը ավագ է եղել «Սանտիագո Բեռնաբեուում» կայացած 9 կլասիկոներում: Երեկվա հանդիպումից հետո թիմի դարպասապահը ասաց. «Մենք կանոնավոր խաղ ցուցադրեցինք, չէինք շտապում ու փորձում էինք ամեն ինչ ճիշտ անել: 1-2 հաշիվը փոխեց ամբողջ խաղը: Մրցաշրջանի կեսը դեռ առջևում է, այս խաղը ոչինչ չէր որոշում»:
Կասիլյասը ցավում էր, որ ավարտվեց թիմի հաղթարշավը. «Այս պարտություն ցավալի էր նաև մեր հաղթարշավը ընդհատելու պատճառով, այն էլ սեփական հարկի տակ խաղում: Հիմա պետք է մտածենք Արքայական գավաթի մասին: Բախտը չժպտաց մեզ, սակայն չենք ուզում արդարացումներ փնտրել: 1-3 հաշվով մրցակցի համար շատ հեշտ էր խաղալ, իսկ մեզանից մեծ  ջանքեր էր պահանջվում նման բաց խաղով ու  փակ տարածություններով ելք գտնել ծանր իրավիճակից»:
Real Madrid  - BarcelonaԹիմի ավագը նշեց, որ Լա լիգայի ավարտին դեռ շատ տուրեր կան, և այժմ պետք է կենտրոնանալ հաջորդ հանդիպումների վրա. «Հիմա մեզ սպասվում է Արքայական գավաթը, իսկ հետո հանդիպելու ենք «Սևիլյային»: Այդ խաղը կյանքի գին ունի: Մենք կանոնավոր խաղ ցուցադրեցինք, չէինք շտապում ու փորձում էինք ամեն ինչ ճիշտ անել: 1-2 հաշիվը փոխեց ամբողջ խաղը: Հիմա բազում քննադատությունների ենք արժանանալու, բայց դա բնական է: Սա ֆուտբոլ է, մեր շուրջը պտտվող խոսակցությունները միշտ էլ կան՝ լինեն դրական թե բացասական»:
Մարսելոն նույնպես հիմնական կազմում էր երեկվա Սուպերկլասիկոյի ժամանակ: Բրազիլացին ընդգծեց իրենց հաջող մեկնարկը ու հիշեցրեց, որ Լա լիգայի ավարտին իրենք կարող են գլխավորել մրցաշարային աղյուսակը. «Գիտեինք, որ մեզ ևս մեկ ծանր հանդիպում էր սպասվում: Լավ սկսեցինք հանդիպումը, պետք է դասեր քաղենք մեր սխալներից: Հիմա պետք է մտածել Արքայական գավաթի ու Լա լիգայի հաջորդ խաղերի մասին: Եթե շարունակենք լավ գործել, առաջատարի դիրքեր կունենանք»:
Realmadrid.com
realmadrid.am
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև