«Առաջիկայում ես դեռ ցանկանում եմ մնալ ֆուտբոլում և հատկապես Ռեալում: Կարծում եմ մեծ փորձ եմ ձեռք բերել և պետք կիսվեմ դրանով մյուսների հետ, որպեսզի նրանք ևս կարողանան վայելել ֆուտբոլն ու կյանքը, ինչպես անում եմ ես»,-ասել է Կասիլիասը, Sport Life-ին տված հարցազրույցում:
Կասիլիասը հայտարարել է, որ ֆուտբոլը միշտ էլ իր կյանքի մի մասն է եղել,-«Երբ ես 2 տարեկան էի, իմ հորեղբայրը ինձ Ատլետիկի մարզաշապիկը նվիրեց, իսկ 5 տարեկանում արդեն նվեր ստացա Արկոնադայի դարպասապահի մարզաշապիկը»:
Բացի այդ նա նաև խոսել է հավաքականի մասին.«Առնաց
երկրպագուների ստեղծած մթնոլորտի մեզ համար դժվար կլիներ նման արդյունքների հասնել: Ես ինձ հպարտ եմ զգում Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների գավաթները իմ գլխավերևում պահելու համար»,-ավելացրել է նա:
As.com
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: