2011/12/02

Բենզեմա.«Պատրաստ ենք Բարսելոնայի հետ խաղին»


Ֆրանսիացին արդեն երեք խաղում անընդմեջ մեկնարկային կազմում է և «Ռեալում» անցկացրած խաղերի քանակով շուտով կհատի 100-ի սահմանը: Խաղացողը կիսեց իր կարծիքը լրագրողի հետ, նախորդ ու առաջիկա խաղերի մասին. «Ես զգում եմ ողջ թիմի ու մարզչի վստահությունը, ինչի համար երջանիկ եմ»:
Շաբաթ օրը կայացած խաղը` «Ատլետիկոյի» դեմ, շա՞տ դժվար ստացվեց ձեզ համար: 
Այո, իրոք շատ բարդ հանդիպում էր: Կարծում եմ, որ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստների ստացած դեղին քարտերը արդարացված են, քանի որ նրանք շատ կոշտ ու կոպիտ էին խաղում: 
Դուք նու՞նպես հարված ստացաք նախորդ խաղում:
Այո, ես նույնպես հարված ստացա նախորդ խաղի առաջին կեսում: Նույնիսկ խաղից հետո որոշակի ժամանակահատված ցավեր էի զգում: Սակայն այժմ ամեն ինչ կարգին է: Ինձ լավ եմ զգում: 
Նախքան Կլասիկոն, «Ատլետիկոյի» դեմ հանդիպումը ամենաբարդ դիմակայությունն էր... 
Մինչ կլասիկոն դեռ ևս մեկ բարդ հանդիպում է մեզ սպասում` Խիխոնում կմրցենք տեղի «Սպորտինգի» դեմ: Նրանք նույնպես պայքարելու են, քանի որ միավորների կարիք ունեն: Հիմա չենք ուզում շատ մտածել ու խոսել «Բարսայի» մասին: Բոլորս էլ գիտենք, որ նրանք համարվում են աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկը: Սակայն ասեմ, որ մենք լիովին պատրաստ ենք դիմակայությանը: 
Դուք արդեն երեք խաղ է, ինչ մեկնարկային կազմում եք: Ի՞նչ եք կարծում, կլասիկոյին նու՞յնպես կխաղաք առաջին րոպեներից: 
Ես պատրաստ եմ խաղալ: Մենք շատ մեծ ու հզոր կազմ ունենք, և շատ խաղացողներ կան, ովքեր կարող են խաղալ «Բարսայի» դեմ: Ես քրտնաջան աշխատում եմ, որպեսզի լինեմ այդ խաղացողներից մեկը: Ես զգում եմ մարզչի և ողջ թիմի վստահությունը և շատ ուրախ եմ, որ վնասվածքիցս հետո անցկացրեցի երեք խաղ անընդմեջ: 
Դուք այստեղ ոչ միայն շատ գոլեր եք խփում, այլ նաև օգնում եք դա անել նաև թիմակիցներին... 
Ես այստեղ եմ, որպեսզի խփեմ շատ գոլեր ու օգնեմ անել նույնը խաղընկերներիս: «Ատլետիկոյի» դեմ խաղում գոլ չհեղինակեցի, սակայն վաստակեցի 11 մետրանոց հարված, որը բեկեց խաղի ընթացքը դեպի մեր կողմը: Ամենակարևորը թիմին օգտակար լինելն է: Ու ես ուզում եմ պահել այս տեմպը: 
realmadrid.am
As.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև