Գավաթի խաղարկության պատասխան խաղից առաջ Ժոզե Մոուրինյոն խոսեց լրագրողների հետ:
«Առաջին խաղում ձեռք բերած արդյունքը լավ է, բայց ոչ որոշիչ: Ինտրիգը կվերականգնվի, եթե հանկարծ «Պոնֆերադինան» առաջինը հասնի հաջողության, ու եթե նրանց մոտիվացիան սեփական դաշտում բարձր էր, վստահ եմ, որ «Բեռնաբեուում» այն ավելի բարձր կլինի: Նրանք ուժեղ թիմ են ու կարող են մեզ համար բարդություններ ստեղծել: Ես մեծ վստահություն ունեմ այն խաղացողներիս նկատմամբ, ովքեր քիչ են խաղացել առ այսօր, քանի որ նրանք դրա առիթը տվել են: Հիմա սխալ է ասել, թե մյուսները հանգստի կարիք ունեն, ո՛չ, պարզապես այս խաղացողները արժանի են խաղալու»:
«Օրացույցային տարվա ավարտին դժվար է գնահատականներ տալ, քանի որ հիմա մրցաշրջանը միայն իր հասարակածում է: Ցայսօր մենք լավ աշխաանք ենք կատարել, ինչի ապացույցն է լա լիգայի առաջատարությունը, ՉԼ-ի խմբային փուլի բոլոր խաղերում հաղթանակները ու գավաթային միակ խաղում հաղթանակը: Մենք հիանալի 6 ամիսներ ենք անցկացրել: Ուրիշ լիգայում «Ռեալը» հեշտությամբ կդառնար չեմպիոն»:
«Բենզեմայի ամենակարևոր հատկանիշները թիմակիցների հետ համագործակցելն ու թիմի հաղթանակում մեծ ներդրում ունենալն է: Մենք ներքին համաձայնության եկանք, որ Իգուաինը չի խաղա, քանի որ նրա համար ավելի լավ կլիներ 2 ազատ օր ավելի ունենալ, որ ժամանակին հասներ տուն: Կարիմի համար ավելի հեշտ է Ֆրանսիա մեկնելը: Իսկ Իգուաինը խաղացել է առաջին խաղում, բացի այդ նրա ու Բենզեմայի միջև հարաբերությունները շատ լավ են, ինչը շատ լավ է նաև թիմի համար: Նրանք երկուսն էլ գոլեր են խփում ու իրենց ավանդն են ունենում թիմի հաջողություններում: Միայն այն է կարևոր, որ երկուսն էլ իրենց կարևոր խաղացողներ են համարում: Նրանց միջև մրցակցությունը լավ է թե՛ մեզ, թե՛ նրանց համար»:
«Սրանից հետո կլինի մեկշաբաթյա արձակուրդ, բայց ես կնախընտրեի խաղալ, քանի որ սիրում եմ մարդկանց տալ այն, ինչ նրանք ուզում են: Սպորտը սիրող մարդիկ միշտ էլ ցանկանում են, որ խաղեր կայանան նաև արձակուրդների ընթացքում: Իսկ խաղացողները արտիստներ են, ովքեր մարդկանց նվիրում են նրանց ուզած ներկայացումը: Մեր կազմում կան 21 խաղացողներ բացի դարպասապահներից, ու ես եմ որոշում, թե ովքեր են խաղում` կախված կոնկրետ խաղից, իրավիճակից, խաղացողների մարզավիճակից, վնասվածքներից և այլն: Հիմա իմ խաղացողները առողջ են, ու ես գերադասում եմ օգտագործել Լասին ու Ալոնսոյին կենտրոնում, քանի որ նրանք հիանալի աշխատանք են կատարում: Գրաներոն պետք է շարունակի աշխատել: Վաղը նա կխաղա, նա կստանա իր շանսը: Նա միշտ հիանալի խաղ է ցուցադրում, նվիրվածություն ու անձնազոհություն: Նա նույնպես մադրիդիստ է, ու ես նրանից սպասում եմ լուրջ խաղ»:
«Երբեմն կարևոր է անակնկալի բերել մրցակցիդ: «Սևիլիան» ակնկալում էր, որ մենք կխաղանք «10» համարի խաղացողով, որի դիրքը կզբաղեցնեին Օզիլը կամ Կական: Նրանք հենց այդ «10» համարներն են, անկախ նրանից, թե ես ում եմ դաշտ դուրս բերում՝ կախված խաղի վիճակից: Դի Մարիային խաղացնելը տվեց իր արդյունքը, ու թե՛ Կական, թե՛ Օզիլը շատ երջանիկ են, այնքան, որքան որ դաշտ դուրս եկած խաղացողները»:
«Մենք պետք է խաղանք մեր խաղերը ու կենտրոնանանք «Բարսայի» վրա այն ժամանակ, երբ նրանց հետ խաղ պետք է ունենանք: Այս տարի Լա լիգայում մենք այնքան միավոր ենք վաստակել, որքան ոչ մի այլ թիմ չի վաստակել մինչ օրս, իսկ Չեմպիոնների լիգայում մենք լավագույն արդյունքն են գրանցել խմբային փուլի պատմության մեջ: Մենք նաև հաղթեցինք արքայական գավաթը: «Բարսելոնան» շատ ուժեղ թիմ է ու մեր անմիջական մրցակիցն է բոլոր մրցաշարերում, որին մասնակցում ենք: Ես ուզում եմ նրանց շնորհավորել այն տիտղոսի համար, որ վերջերս հաղթեցին, բայց մնում եմ այն կարծիքին, որ ՉԼ-ն հաղթելը ավելի կարևոր է»:

Դիտվել է

0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: