Մոուրինիոյի նախախաղային հարցազրույցը....
«Այն ինչ կատարվում էր Ատլետիկոյի հետ խաղի ժամանակ չի կարելի ագրեսիա անվանել: Ինձ դուր է գալիս ագրեսիվ ֆուտբոլը: Մենք գիտենք, որ վաղը մեզ ագրեսիվ խաղ է սպասվելու: Խիխոնում կայանալիք խաղը բարդ է լինելու: Մենք 3 միավորով առաջ ենք գտնվում երկրորդ տեղում գտնվող թիմից և պետք է աշխատենք այդ առավելությունը էլ ավելի մեծացնել: Շատ բարդ է հաղթել բոլոր խաղերը: Պետք է Կլասիկոյից առաջ ձեռք բերենք գոնե 6 միավորի առավելություն, ինչը թույլ կտա ավելի վստահ խաղալ: Չնայած առջևում դեռ Սպորտինգի և Այաքսի հետ խաղերն են:
Պիկեի որակազրկման մասին ոչինչ չեմ խոսի: Իմ կարծիքը ոչ մի նշանակաություն չունի այս հարցում: Այս մասին պետք է խոսեն Բլատտերը և Պլատինին կամ Կոլինան:
Իհարկե պարզ է, որ դեպքերի մեծ մասում պաշտպանները խախտումով են կասեցնում հարձակվողներին: Շատ դժվար է 90 րոպե խաղալ առանց խախտման:
Լավ ենք աշխատել այս շաբաթ: Սա անկրկնելի շաբաթ էր, քանի որ մենք երկար ժամանակ չէինք կարողանում հանգստանալ և շաբաթվա ընթացքում պատրաստվել մեկ խաղի:
Ալոնսոն թանկ է թիմի համար, բայց այս խաղում նրա փոխարեն ուրիշ ֆուտբոլիստ կխաղա:
Կական մարզվել է ամբողջ շաբաթվա ընթացքում և լավ մարզավիճակում է: Նա վաղը կլինի պահեստայինների նստարանին հետո արդեն դուրս կգա խաղադաշտ: Իսկ Այաքսի հետ խաղում կլինի մեկնարկային կազմում: Նուրի Շահինը արդեն լավ մարզավիճակ է ձեռք բերում և Դինամոյի հետ խաղում նա դա ապացուցեց: Արբելոան դեռ կշարունակի մարզվել և պատրաստվել»:
Realmadrid.com
Դիտվել է

























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: