«Սևիլիային» 2-6 հաշվով հաղթելուց հետո Ժոզե Մոուրինյոն իր գոհունակությունը հայտնեց խաղին հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ:
«Ես սպասում էի, որ կհաղթենք ու կգլխավորենք մրցաշարային աղյուսակը: Ես սպասում էի նման արձագանք իմ խաղացողների կողմից, բայց ոչ նման հաշիվ: Նման բան արդեն երկրորդ անգամ է լինում, բայց սա նորմալ է: «Սևիլիան» միշտ էլ բարդ մրցակից է: Մենք հաղթել ենք մեր վերջին 17 խաղերից 16-ում, ու մեր համար նորմալ է նորից հաղթելը: Մենք դա կարողացանք անել բարդ հակառակորդի դեմ խաղում»:
«Մենք կարողացանք հաղթել «Սևիլիային», ով փոքր կամ առանց ամբիցիաների ու որակային հատկանիշների թիմ չէ: Կասիլյասը առաջին կեսում երկու անհավանական սեյվեր կատարեց, բայց թիմը ամբողջովին լավ խաղաց, հատկապես այն բանից հետո, երբ մնացինք 10 հոգով: Ալբիոլը մտավ դաշտ ու խաղին հաղորդեց այն հանգստությունը, որ ես ուզում էի: Իմ թիմը մեծ զոհողությունների գնաց, որի լավագույն օրինակը Դի Մարիան էր: Նա պետք է նորից գնա Արգենտինա շաբաթվա կեսին, բայց նա միշտ պատրաստ է խաղալ: Հիմա նա կվերադառանա՝ իր ընտանիքի անդամներին աջակցելու: Մենք հիանալի թիմային ոգի ունենք: Անցած շաբաթ ես երկրպագուներին ասում էի, որ մենք առաջատարներից մեկն ենք, իսկ հիմա ասում եմ, որ մենք առաջատարն ենք»:
«Մեր դարպասապահը երկու հիանալի սեյվեր արեց խաղի կրիտիկական պահին: Դա բախտ չէր: Բախտը այն է, երբ հարվածում ես, գնդակը դիպչում է խաղացողին, փոխում ուղղությունը, դիպչում դարպասաձողին ու հայտնվում դարպասում: Մենք այս երեկո ունեինք հիանալի դարպասապահ ու ֆանտաստիկ հարձակվողներ, որ աչքի ընկան ամեն ստացած շանսից հետո: Ես հավատում եմ, որ մենք ամբողջ խաղի ընթացքում ավելի լավն էինք, քան մրցակիցը: Ես նաև վստահ եմ, որ հաշիվը իրականում չի արտացոլում երկու թիմերի միջև եղած տարբերությունը, քանի որ «Սևիլիան» շատ ուժեղ թիմ է: Մեր համար նորմալ էր հաղթելը, բայց ոչ այս տարբերությունը»:
«Երբեք չգիտես՝ ինչ կպատահի: Մենք կարող էինք նաև 0-0 խաղալ: Ամեն խաղ հենց դրա ընթացքում է զարգացումներ ունենում: Ընդմիջման ժամանակ ես ասում էի խաղացողներիս, որ կարող ենք էլի գոլեր խփել՝ անկախ 10 հոգով լինելուց: «Սևիլիան» ջանում էր կոմպակտ խաղ ցուցադրել, բայց երբ մնաց 10 հոգով, սկսեց ավելի շատ օգտագործել Կանուտեին: Նրանց համար նորմալ էր գոլերի համար առաջ գնալը, բայց նրանք մեզ շատ մեծ տարածություններ տվեցին ու մենք օգտագործեցինք գրեթե բոլոր իրական շանսերը: Այս հաշիվը չի կարող կրկնվել ամեն անգամ: Մյուս անգամ կարող ենք նույնիսկ ոչ-ոքի՝ 0-0, խաղալ»:
«Կրիշտիանուի համար նորմալ է նման խաղ ցուցադրելը: Նրա համար նորմալ է գոլեր խփելը ու թիմին օգնել ցանկանալը: Նաև նորմալ է այն, որ նա նախորդ խաղում չկարողացավ գոլի հեղինակ դառնալ»:
Realmadrid.am
Realmadrid.com
Դիտվել է

























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: