2011/12/18

Կալյեխոնի և Ռոնալդուի հետխաղյա մեկնաբանությունները

Կալյեխոն
«Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում Կալյեխոնը դարձավ թիմի երկրորդ գոլի հեղինակը: Դի Մարիայի փոխանցումից հետո նա աջ ոտքի թեթև հպումով գրավեց մրցակցի դարպասը: Պեպեյի հեռացումից հետո նա ստիպված էր փոխարինել Ռաուլ Ալբիոլին, քանի որ դաշտում մեկ պաշտպանի բացակայություն կար. «Շատ գոհ եմ իմ ցուցադրած խաղից: Գոհ եմ նաև թիմի բոլոր ֆուտբոլիստների խաղից, որովհետև թիմը իրոք գեղեցիկ և արդյունավետ խաղ ցուցադրեց: Ես ստիպված եղա հանդիպման 44-րդ րոպեին լքել դաշտի սահմանները, որովհետև Պեպեյին հեռացրեցին և պաշտպանական գծում պետք է լրացվեր այդ բացը: Սակայն այդ ժամանակահատվածում հասցրեցի գոլի հեղինակ դառնալ»- նշել է Խոսեն:
«Ակնհայտ էր, որ մենք ամեն ինչ անելու էինք, որպեսզի հաղթենք այս խաղը: Մենք ուզում էինք Սուրբ Ծննդյան հանգստի մեկնեինք 3 միավորի առավելությամբ: Մեզ մոտ դա ստացվեց: Հիմա մենք ունենք երկու օր, որպեսզի պատրաստվենք Արքայական գավաթի 1/16 փուլի պատասխան հանդիպմանը»,- ավարտել է կիսապաշտպանը:
Ռոնալդու
«Ես չեմ մտածում, թե ինչ են ասում մարդիկ իմ մասին: Ես պարզապես կատարում եմ իմ աշխատանքը և կենտրոնացած եմ իմ թիմի վրա: Մենք շատ լավ խաղացինք այս երեկո և անհամբերությամբ սպասում ենք հաջորդ խաղին»:

«Մենք հասանք մեր նպատակին: Այժմ մենք մեկնում ենք Սուրբ Ծննդյան հանգստի 3 միավորի առավելությամբ: Մենք լավ խաղացինք դժվարին խաղում և շատ ուրախ ենք»:
Realmadrid.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև