2011/12/05

Կասիլիասը, Ռամսը և Ռոնալդուն չեն մեկնի Ամստերդամ

Լուծելով Չ/լ գավաթի հաջորդ փուլի ուղեգրի հարցը, Մոուրինիոն կարող է որոշակի հանգիստ տալ իր ֆուտբոլիստներին: Մարզիչների որոշմամբ Այաքսի հետ խաղի համար Ամստերդամ չեն ժամանաի՝ Ռոնալդուն, Կասիլիասը և Ռամոսը: Այս երեք ֆուտբոլիստները կմնան Մադրիդում:
Սկզբում որոշվել էր, որ նրանք տեղ կգտնեն պահեստայինների նստարանին, սակայն Մոուրինիոն որոշել է նրանց լիովին հանգիստ տալ:
Դարպասում տեղ կգտնի Անտոնիո Ադանը, որին էլ կփոխարինեն Մեխիասը կամ Պաչեկոն: Ռամոսի և Պեպեի բացակայության պայմաններում խաղադաշտում կլինեն՝ Վառանը և Ալբիոլը: Աջ եզրում կխաղա Կոենտրանոն:
Կալյեխոնը, Գրաներոն և Ալթինթոփը ևս կհայտնվեն խաղադաշտում:
Այաքսի հետ խաղում կխաղա նաև Խեսե Ռոդրիգեսը, ով այս ամռանը արդեն հանդես է եկել Ռեալի կազմում ԱՄՆ-ում և Չինաստանում: Նա կարողացել է նաև դառնալ գոլի հեղինակ Դի Մարիայի փոխանցումից հետո գրավելով Գուանչժուի դարպասը:
As.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև