2011/12/03

Սպորտինգ-Ռեալ խաղին ընդառաջ


«Արքայական» ակումբն այսօր խաղադաշտ դուրս կգա առանց Խաբի Ալոնսոյի, որը Լա լիգայի շրջանակներում հինգ դեղին քարտ ստանալու պատճառով որակազրկվել է: «Սպիտակները» գնում են դեպի տասնչորսերորդ անընդմեջ հաղթանակը, սակայն դրան հասնելն այդքան էլ հեշտ չի լինի. սեփական հարկի տակ «Սպորտինգն» այս մրցաշրջանում կորցրել է ընդամենը երեք հանդիպում (այդ խաղերում «Սպորտինգը» պարտվել է միայն մեկ գնդակի տարբերությամբ), այդ հանդիպումներում թիմը մրցում էր այնպիսի թիմերի հետ, ինչպիսիք են «Բարսելոնան», «Վալենսիան»: Մյուս խաղը սեփական դաշտում, որում թիմը զիջել է, «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղն է եղել:
Թիմերի վիճակագրությունը
Սեփական հարկի տակԱրտագնա
ՏեղՄիավորԽՀՈչ-ոքիՊԽՀՈչ-ոքիՊ
Սպորտինգ18th1272236114
Ռ.Մադրիդ1st3466007511
Իսկ ահա «Արքայական» թիմն սկսել է առաջնությունը չափազանց լավ՝ 13 խաղում խփելով 46 գնդակ: «Ռեալն» այս խաղում ևս փորձելու է պահել իր հաղթանակների շարքը՝ ավելի ու ավելի առաջ ընթանալու:
Վերջին վեց խաղերում, որոնք «Ռեալ Մադրիդի» ու «Սպորտինգի» միջև կայացել են «Էլ Մոլինոն» մարզադաշտում, «Ռեալը» չի պարտվել, ընդհակառակը. հաղթել է դրանցից չորսում, ոչ-ոքի խաղացել՝ երկուսում: Երկու հարյուր յոթանասուն րոպե է արդեն, որ Իկեր Կասիլյասն անառիկ է պահում իր դարպասը, այս խաղում ևս նա փորձելու է զարգացնել հաջողությունը:

Քսանմեկ ֆուտբոլիստ Մոուրինյոն ընդգրկել է այս խաղին, այդ թվում՝ Կակային, Կրիշտիանու Ռոնալդուին: Ռոնալդուն թիմի հետ մարզվել է միայն վերջին երկու մարզումներին, դրանից առաջ նա մկանային վարժություններ էր անում՝ ձախ ոտքի հետ կապված խնդիրները վերացնելու նպատակով:

Անցյալ շաբաթ «Սպորտինգը» զիջեց «Լևանտեին»՝ աղյուսակում ետ մղվելով մինչև վտանգավոր գոտի: Սա, իսկապես, մեծ շարժառիթ է լավ գործելու համար: Հավելենք նաև, որ հանդիպումը մեկնարկում է ՀՀ ժամանակով 21:00-ին և, ավանդույթի համաձայն, ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է մեր կայքում:
ՆԱԽՈՐԴ՝ ՍՊՈՐՏԻՆԳ-ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԽՀՈչ-ոքիՊԽփԸն
Սպորտինգ4010131739 49
Ռեալ Մադրիդ40171310 4939
http://realmadrid.am
http://realmadrid.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև