«Վալենսիայում» վարձակալական հիմունքներով հանդես եկող Սերխիո Կանալեսը շնորհակալություն է հայտնել Ժոզե Մոուրինյոյին ուղղված բարեմախթանքների համար»:
Սերխիոն նշել է, որ հիմա շատ քիչ թիմեր կան առաջնությունում, ովքեր կարող են պայքարել «Ռեալի» դեմ, բայց նաև նշեց, որ «Վալենսիան» նույնպես բարձր մակարդակի ֆուտբոլ է ցուցադրում:
«Իսկ ինչու չենք կարող հաղթել «Ռեալին»,- նշել է իսպանացի երիտասարդ ֆուտբոլիստը, ով ներկայումս ապաքինվում է ծանր վնասվածքներից:
«Ես հիմա հանդես եմ գալիս «Վալենսիայի» կազմում և ես ուզում եմ, որ նա հաղթի այս խաղում: Պետք է ցույց տալ, որ թիմը խաղադաշտ է դուրս գալիս հաղթելու համար: Մենք հիմա շատ մոտ ենք նրանց և մենք պետք է պայքարենք յուրաքանչյուր գնդակի համար»,- մասնավորապես ասել է ֆուտբոլսիտը:
«Ռասինգի» նախկին ֆուտբոլիստը հասկանում է, որ իր թիմում շատերը չեն մոռացել նախորդ մրցաշրջանում «Ռեալից» կրած պարտությունը 3-6 հաշվով, բայց նա կարծում է, որ անցյալ տարվա հետ համեմատ այս խաղը տարբերվում է իր կարևորությունամբ:
«Ռեալը» շատ հզոր թիմ է, բայց մենք պետք է շարունակենք հաղթարշավը մեր մարզադաշտում: Միշտ էլ շատ հետաքրքիր դիմակայություն է եղել այս երկու թիմերի միջև և երկու թիմերի համար էլ շատ կարևոր կլինի 3 միավոր վաստակելը»,- ասել է նա:
«Ինձ շատ են խրախուսում, բայց ես ամենևին էլ ինձ ամենաերջանիկ մարդկանցից չեմ համարում: Ես մեծ աջակցություն եմ ստացել սոցիալական ցանցերի միջոցով, ինչը ինձ ստիպել է պայքարել և նայել առաջ: Իմ ծնկի վիճակը օր օրի բարելավվում է: Ճիշտ է, ապաքինվելու համար 6 ամիս պետք է սպասեմ, բայց ես արդեն զգում եմ, որ ամեն ինչ հիմա ավելի լավ է» :
«Մոուրինյոն ինձ մի քանի հաղորդագրություններ է ուղարկել և ես շատ շնորհակալ եմ նրանից: Էմերիին և իմ խաղընկերներին ևս շատ է հետաքրքրում իմ առողջական վիճակը»,- ավարտել է Կանալեսըը:
Realmadrid.am
Realmadrid.com
Դիտվել է

























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: