Ռեալի գլխավոր մարզիչը հանդիպել է լրագրողների հետ, Դինամոյի հետ խաղից առաջ...
«Այժմ մենք գլխավորում ենք մեր խումբը և ցանկանում ենք այնտեղից դուրս գալ առաջին տեղով: Սակայն դա մեզ ոչ մի առավելություն չի տալիս, բացի հոգեբանական առավելությունից: Մենք պետք է խաղանք հաղթանակի համար և գոլեր կխփենք՝ երկրպագուներին ուրախացնելու համար: Մեզ երջանկություն է պատճառում երկրպագուների լավ վերաբերմունքը»:
«Վաղվա խաղը մեզ համար ռիսկային չի, քանի որ եթե նույնիսկ միավորներ կորցնենք, ապա կշարունակենք մնալ առաջատարի դերում: Բայց փաստ է, որ մեզ դժվար խաղ է սպասվում, դրա մասին է վկայում Զագրեբում տեղի ունեցած խաղը, որը ավարտվեց ընդամենը 0:1 հաշվով: Այժմ Դինամոն առաջատար է իրենց առաջնությունում, առաջ լինելով երկրորդ տեղում գտնվող թիմից 10 միավորով: Ես պետք է նոր փոփոխություններ անեմ մեկնարկային կազմում»:
«Մենք շատ ուրախությամբ տոնեցինք Վալենսիայի նկատմամբ տարած հաղթանակը, քանի որ մրցակիցը շատ ուժեղ էր և մենք կարողացանք վաստակել շատ կարևոր 3 միավոր: Մենք շատ էինք ուրախանում ամեն գոլի համար: Մարդիկ կան, ովքեր մտածում են, որ մենք մեզ բարձր ենք դասում, սակայն դա այդպես չի, մենք խաղում ենք լավ ֆուտբոլ և տոնում ենք մեր հաջողությունները: Մենք դուրս էինք եկել Մեստալիա հաղթանակի համար և ֆանտաստիկ խաղ ցուցադրեցինք»:
«Չեմ կարող բարցրաձայնել մեկնարկային կազմը, քանի որ այդ մասին դեռ ֆուտբոլիստները չգիտեն: Բայց կասեմ, որ այս խաղում ես կփորձարկեմ մի քանի ֆուտբոլիստների: Մեկնարկային կազմում կհայտնվի Նուրի Շահինը: Նրա կողքին շատ հավանական է, որ կխաղա Լասսանա Դիարան: Նա շաբաթ օրը լավ խաղ ցուցադրեց»:«Կական դեռ ամբողջովին չի ապաքինվել և չենք կարող ռիսկի դիմել: Կարվալիոն արդեն մարզվում է, սակայն բաց կթողնի դերբին: Դի Մարիան արդեն լիարժեք ապաքինվել է և կմասնակցի դերբիին:
Չեմ կարող ասել կվերադառնա աջ եզր Ռամոսը, թե չէ: Ամեն ինչ կախված է իրավիճակից»:
realmadrid.com
Դիտվել է

























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: