«Սա շատ կարևոր պահ է իմ իմ կարիերայի ընթացքում: Երբեք չէի մտածի, որ նման հաջողությունների կհասնեմ: Անչափ երջանիկ եմ»:
Երեկ Մադրիդի "Intercontinental" հյուրանոցում Կրիշտիանու Ռոնալդուն հանդիսավոր արարողությամբ ստացավ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը: Պորտուգալացին այս մրցանակը ընդունեց երկու ֆուտբոլային լեգենդների ՝Ալֆրեդո դի Ստեֆանոյի և Էուսեբիոյի ձեռքից, որն, ի դեպ, այս տիտղոսին արժանացած առաջին ֆուտբոլիստն է: «Նստած եմ ֆուտբոլային երկու հանճարների կողքին, ինչը ինձ համար մեծ պատիվ ու հաճույք է: Բնական է, որ ինքս էլ ուզում եմ անունս թողնել ֆուտբոլի պատմության մեջ: Դեռ երիտասարդ եմ, աճելու տեղ ունեմ և այնպիսի ակումբում եմ խաղում, որն ինձ աճելու բոլոր հնարավորությունները տալիս է: Շատ երջանիկ եմ. այս պահը անչափ կարևոր է իմ կարիերայի համար: Այս մրցանակը նվիրում եմ «Ռեալի» բոլոր երկրպագուներին ու խաղընկերներիս»:
Ռոնալդուն պատրաստ կլիներ փոխարինել «Ոսկե խաղակոշիկը» Լա լիգայի կամ ՉԼ-ի չեմպիոնությամբ. «Կփոխարինեի այն երկու կարևոր մրցաշարերից մեկի չեմպիոնությամբ: Ուզում եմ ավելի շատ տիտղոսներ նվաճել «Ռեալում»՝ թիմակիցներիս հետ միասին: Մենք լավ մարզավիճակում ենք, ու համոզված եմ, որ այս տարին մերն է լինելու: Չեմ մտածում անհատական նվաճումների մասին, այլ միայն թիմային, ընդհանուր: Չեմ ձգտում գերազանցել իմ իսկ սահմանած ռեկորդները, և երբեք չէի մտածի, որ անհատական այսպիսի նվաճումների կհասնեի այս թիմում: Մեր ակումբը մեծ պատմություն ունի, և չի կարող ևս մեկ տաարի առանց ցանկալի տիտղոսների մնալ: Անհատական հաջողությունները շատ հաճելի են ու հիշարժան, բայց կարևորը թիմային նվաճումներն են»:
Պորտուգալիայի հավաքականի մասին Ռոնալդուն ասաց. «Մենք լավ թիմ ունենք, բայց պետք է չշտապել ու դանդաղ առաջ ընթանալ: Հուսով եմ, մի օր լուրջ նվաճման կհասնեմ հավաքականի հետ միասին»:
Ռոնալդուն ընդգծեց նաև իր կյանքում կարևոր տեղ ունեցող երկու մասնագետների՝ Մոուրինյոյի ու Ֆերգյուսոնի անունները. «Մոուրինյոն իրեն լավ է զգում «Ռեալում», և հուսով եմ՝ դեռ երկար տարիներ կաշխատի այստեղ: Ֆերգյուսոնը կարևոր դեր է կատարել իմ կարիերայի մեջ: Իմ հաջողությունների մի մասը նրա շնորհիվ է: Նա մեծն անձնավորություն է ու հզոր մարզիչ: Նա ֆուտբոլային կյանքիս մեջ ամենակարևոր մարդկանցից է»,-ավարտել է պորտուգալացին:
http://realmadrid.am
http://realmadrid.com

Դիտվել է

0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: