2011/11/19

Ալբիոլ.«Մոուրինիոն հիանալի մարդ և մասնագետ է»


Real Albiol«Մենք աշխարհի ամենասիրված թիմերից ենք, խաղերին մարզադաշտերը լի են լինում, ու երկրպագուները հաճույք են ստանում մեր խաղից»:
Ռաուլ Ալբիոլն իր երրորդ մրցաշրջանն է անցակցնում «Ռեալի» կազմում և երկրորդը՝ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ: «Ռեալի»  կազմում Ալբիոլը դարձել է Արքայական գավաթի հաղթող, և հույս ունի նորանոր նվաճումների հասնել Լա լիգայում ու ՉԼ-ում: Իսպանիայի հավաքականի կազմում Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն դարձած Ալբիոլը Real հաղորդման ընթացքում խոսել է «Ռեալի» կազմի ու մարզավիճակի մասին. «Մենք հիմա շատ ավելի վստահ ու հուսալի խաղ ենք ցուցադրում ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում: Նաև աստիճանաբար ամրապնդվում է հաղթողի հոգեբանությունը»: 
Ձեր մասին խոսելիս շատ են նշում, որ միշտ ծիծաղում եք:
Փորձում եմ ուրախ լինել ու պահպանել ծիծաղն իմ դեմքին: Իհարկե լինում են և՛ լավ օրեր, և՛ վատ, բայց աշխատում եմ վայելել կյանքը: Ինձ ու իմ խաղընկերներին բախտ է վիճակվել հանդես գալ «Ռեալում», և պետք է վայելենք այս ակումբում անցկացրած յուրաքանչյուր պահը, քանի որ ժամանակը անցնում է, մրցաշրջանները շատ արագ են թռնում: 
Դուք և Արբելոան անբաժան եք, կարծես եղբայրներ լինեք:
Real AlbiolՇատ լավ հարաբերությունների մեջ եմ նրա հետ: Արբելոային ճանաչել եմ դեռ Եվրո 2008-ից առաջ, ու կարծես իմ երկրորդ կեսը լինի ֆուտբոլում: Հուսով եմ, որ դեռ երկար տարիներ կխաղամ նրա կողքին:
Դուք շատ արագ արժանացաք խաղընկերների սիրուն ու հարգանքին: Սիրված մարդ եք հանդերձարանում:
Հիասքանչ թիմակիցներ ունեմ, նրանք բոլորն էլ հիանալի մարդիկ են: Ես բախտավոր եմ, քանի որ այս թիմ տեղաափոխվելուն պես ջերմ վերաբերմունքի արժանացա: Փորձում եմ հավասարակշռված մնալ, հարգել դիմացինիս: Հանդերձարանային խնդիրներ երբեք չեմ ունեցել, ու հույս ունեմ՝ այդպես էլ կշարունակվի:
Բացի այդ, դուք հիանալի մարդու համբավ ունեք:
Ինձ համար շատ կարևոր է, որ խաղընկներս լավ խոսքեր են ասում իմ հասցեին, հատկապես՝ մարդկային հատկանիշների առումով:  Սկզբում չգիտեի, թե ինչպես կդասավորվեն հարաբերություններս մնացած ֆուտբոլիստների հետ, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ նրանց հետ շատ հեշտ է լեզու գտնել: Ինձ այստեղ շատ լավ եմ զգում, ինչպես տանը:
Ձեր հայրն իր «մեղավորությունն» ունի ֆուտբոլիստ դառնալու Ձեր որոշման մեջ:
Այո՛, հայրս ժամանակին խաղացել է որպես կիսապաշտպան, եղբայրս նույնպես ֆուտբոլ է խաղում, այդ պատճառով մեր տանը միշտ գնդակը կարևոր է եղել, երբեք չի պակասել:
Real AlbiolՁեր ավագ եղբոր անունը Միգել է, իսկ փոքրինը՝ Բրիան: Բրիան Լաուդրուպի պատվի՞ն եք այդպես անվանել նրան:
Մայրս արդեն մեծ էր, երբ իմացավ, որ ևս մեկ երեխա է ունենալու: Դա անակնկալ էր նրա համար: Հայրս ասաց, որ անվան ընտրությունը մեզ վրա է թողնում: Մենք շատ էինք սիրում Դանիան ու Լաուդրուպ եղբայրներին: Մայքլը իսպաներենով նույն Միգելն է՝ մեծ եղբայրս, իսկ Բրիանը, այո՛, մյուս եղբոր անունով է: Ստիպված էինք հատուկ թույլտվություն խնդրել Վիլյամարչանտեի մեր քահանայից, որպեսզի այդ անունով կնքի նրան:
Ո՞րն է Ձեր ծնողների տված ամենալավ խորհուրդը:
Համեստ լինել, կանոնավոր աշխատել ու հասկանալ, թե ինչ ես ուզում: Հարգել բոլորին, քեզ ոչ մեկից բարձր չդասել: Դժվար պահերին չհուսահատվել ու պայքարել մինչև վերջ: Դեռ երիտասարդ եմ, շատ բաներ ունեմ անելու այս կյանքում:
Ո՞րն էր առաջին մարզադաշտը, որտեղ խաղացել եք:
Սկզբում մեր գյուղում էի խաղում, հետո 8-9 տարեկանում ստիպված եղա տեղափոխվել Ռիբառոխա, քանի որ Վիլյամարչանտեում իմ տարիքի տղաների համար խմբեր չկային: 12 տարեկանից փորձեցի խաղալ «Վալենսիայում», և այդպես...
Ի՞նչ էիք երազում փոքր ժամանակ:
Ֆուտբոլիստ դառնալ ու խաղալ Լա  լիգայում: Հանգստյան օրերին տանն էի մնում, որպեսզի դիտեմ բոլոր հնարավոր խաղերը:
Ո՞ր ֆուտբոլիստն էր Ձեզ գրավում:
Ես և հայրս միշտ հիանում էինք Հիերոյով: Սիրում էի նաև Սամոռանոյին, «Ռեալի» այդ տարիների կազմը:
Հիմա հայտնի եք որպես կենտրոնական պաշտպան, բայց սկսել եք որպես կիսապաշտպան:
Կարիերայիս սկզբում խաղում էի կիսապաշտպանի դիրքում, բայց հետո Կիկեն ինձ տեղափոխեց կենտրոն, և քիչ-քիչ հարմարվեցի այս դիրքին՝ տարիների ընթացքում փորձելով բարելավել կենտրոնական պաշտպանի հմտությունները:
«Վալենսիան» Ձեզ դուրս բերեց Վիլյամարչանտեից, մի քանի տարի խաղացիք այստեղ մինչև որ հաստատվեցիք առաջին թիմի կազմում:
«Վալենսիայում» երկու ամիս փորձնական շրջան անցա: Գիշերները չէի կարողանում քնել, շատ լարված էի, քանի որ պետք է հայտնեին՝ մնում էի, թե ոչ: Երբ նոր էի եկել Վալենսիա, կրում էի «Միլանի» Վան Բաստենի մարզաշապիկը, Ալֆոնսոյի խաղակոշիկները: Առաջին խաղը անկցակցրել եմ Բենիտեսի գլխավորությամբ: Շատ երիտասարդ ու երջանիկ:
Ի՞նչ եք հիշում հայտնի ավտովթարից:
Երեկոյան Խետաֆեում պետք է լինեի: Վալենսիայից Մադրիդ տանող ճանապարհին որոշեցի թերթ կարդալ: Ստիպված էի մի պահ արձակել ամրագոտին, որպեսզի պայուսակիցս հանեի թերթը, բայց հետո մոռացա կրկին կապել այն: Հետո հանկարծ ուժեղ աղմուկ լսեցի ու ոչ պակաս ուժեղ հարված զգացի: Դրանից հետո ոչինի չեմ հիշում, քանի որ կորցրել էի գիտակցությունս: Շատ էի ուզում ապաքինվել ու «Խետաֆեի» կազմում իմ դեբյուտը նշել, այն էլ այնպիսի մրցակցի դեմ, ինչպիսին էր «Ռեալը»՝ իր աստղերի հետ միասին...Ֆիգու, Զիդան:
 Հիվանդանոցում անցկացրած այդ մեկ ամսվա ընթացքում ի՞նչ սովորեցիք:
Այդ փորձությունը ինձ ուժ հաղորդեց, քանի որ չէի ուզում տառապանք պատճառել ծնողներիս, եղբորս: Երազում էի նորից ֆուտբոլ խաղալ: Առաջին շաբաթվա ընթացքում նույնիսկ տեսակցություններն էին արգելված, օրերով միայնակ էի, մտածում էի կյանքի մասին: Սկսեցի արժևորել ու գնահատել այն բաները, որոնք նախկինում ինձ չնչին էին թվում, բայց այդ պահին այդքան ցանկալի էին ու թանկ: Աչքերս բացելուց հետո առաջին հարցը, որ տվեցի, այն էր, թե արդյոք կկարողանամ կրկին ֆուտբոլ խաղալ:
Այդ դեպքից հետո ե՞րբ առաջին անգամ խաղադաշտ դուրս եկաք:
Վերականգնման առաջին ամսվա ընթացքում երեկոյան միայնակ զբոսնում էի: Նիհար էի, շատ թույլ: Այնպես էի անում, որ ինձ չճանաչեն փողոցում: Այդ զբոսանքները նույնպես օգնում էի մտածել ու ուժեր հավաքել: Առաջին խաղադաշտը Վալենսիայի սպորտային համայնքի խաղադաշտն էր: Այդ ժամանակ 65 կգ էի կշռում, այն դեպքում, երբ սովորական քաշս 85 կգ էր: Շատ էի նիհարել:
Արդեն ավելի շատ էիք ձգտում հաջողությունների հասնել, ավելի ուժեղ էիք...
Շատ էի երազում վերադառնալ: Առաջին խաղը, որին հայտավորվեցի, Վալենսիայում էր՝ «Խետաֆե»- «Լևանտե» հանդիպումը: Չնայած այդպես էլ խաղադաշտ դուրս չեկա, հայտավորված լինելը արդեն մեծ բան էր ինձ համար: Գլխավոր մարզիչ Կիկեի ու Ֆրան Էսկրիբայի՝ նրա օգնականի վստահությունը անչափ կարևոր էր ինձ համար:
«Վալենսիայում» անցկացրած մի քանի տպավորիչ տարիներից հետո Դուք հայտնվում եք Մադրիդի «Ռեալում»:
Դա իմ երազանքներից մեկն էր: Ընդհանրապես շատերը, դեռ մանուկ հասակից, երազում են խաղալ աշխարհի լավագույն ակումբում՝ «Ռեալում»: Դա անչափ հիշարժան ու կարևոր պահ էր իմ կարիերայի ընթացքում:
Ի՞նչն է ամենից շատ տպավորվել 2009թ. ամառվանից:
Տեսնում էի, թե ինչպես է «Ռեալը» գնում Ռոնալդուին, Բենզեմային: Շատ էի ուզում ինքս էլ հայտնվել այդ թարմ կազմում: Այդպես էլ եղավ: Հետո հայտնվեցին Արբելոան, Ալոնսոն, որոնց արդեն ճանաչում էի: 
Ի՞նչը Ձեզ ամենից շատ զարմացրեց «Ռեալում»:
Ամբողջ աշխարհում ունեցած երկրպագուների թիվը, նրանց սերն ու նվիրվածությունը: Շատերը ուղղակի ապրում են «Ռեալով»: Մեծ պատասխանատվություն է խաղալ նման պատմություն ունեցող ակումբում:
Եվ ինչ՞ի է ընդունակ այժմյան կազմը: Հիմա ավելի շատ է նկատվում երկրպագուների հետ կապը:
«Մենք ամենասիրված թիմերից ենք: Մեր մասնակցությամբ խաղերին մարզադաշտերը լեփ-լեցուն են, քանի որ երկրպագուները հաճույք են ստանում մեր խաղից: Այս տարի ավելի ուժեղ ենք, և հույս ունեմ, որ ավելի մեծ նվաճումների կհասնենք:
Ֆուտբոլասերների կարծիքով ձեր թիմը ամենաշատն է գրավում երկրպագուներին ու հաճույք պատճառում ցուցադրած խաղով:
Մենք ամեն պահին կարող ենք գոլային վտանգ ստեղծել: Սա դուր է գալիս խաղադաշտում հավաքված երկրպագուներին, հատկապես, երբ հանդես ես գալիս սեփական հարկի տակ: Մարդիկ ուզում են նորանոր գոլեր ու վտանգավոր պահեր տեսնել: Մենք կարողանում ենք պարգևել նրանց այդ պահերը:
Հաջորդ խաղը «Մեստալյա» մարզադաշտում է, որը առանձնահատուկ նշանակություն ունի Ձեզ համար:
Real AlbiolԱյո՛, չէ՞ որ վալենսիացի եմ, որպես ֆուտբոլիստ աճել եմ «Վալենսիայի» դպրոցում: Հյուրի կարգավիճակով այս խաղաադաշտ ոտք դնելը միշտ էլ յուրահատուկ զգացողություններ է առաջացնում: «Վալենսիայի» դեմ վերջին խաղերը հաջող են դասավորվել մեզ համար, հուսով եմ՝ այս խաղը բացառություն չի դառնա: Հաճելի է կրկին հարազատ դեմքեր տեսնել Վալենսիայում:
Անցած մրցաշրջանում այս խաղադաշտում բարձրացրիք Արքայական գավաթը:
Այո՛, «Բարսելոնայի» հետ խաղում: Հիանալի օր էր, հիշարժան ու ուրախ: Ուրախալի էր հատկապես, որ այդքան թվով երկրպագուներ էին ժամանել «Մեստալյա» ու մեզ հետ միասին տոնեցին հաղթանակը:
Ի՞նչ զգացողություններ եք ապրում «Ռեալում» այս տարի:
«Մենք ավելի ուժեղ ենք այս տարի, ավելի հասուն, բայց ամենից առաջ փոխվել է մեր մտածելակերպը: Մենք ավելի քան երբեև գիտակցում ենք, որ այս տարի աններելի է միավորներ կորցնել: Հաղթողի հոգեբանություն ենք կերտում: Ժոզե Մոուրինյոյի երկրորդ տարին է «Ռեալում», և իհարկե, ավելի լավ ենք ճանաչում միմյանց:
Ասում եք, որ փոխվել է թիմի մտածելակերպը: Դա կապ ունի՞ մարզչի հետ: Ի՞նչ է ձեզ տվել Մոուրինյոն:
Հաղթողի բնավորություն ու հոգեբանություն, կենտրոնացում, առավելագույնին հասնելու ձգտում: Նա պահանջում է, որ բոլորս զգոն լինենք, պատրաստ ու առույգ: Բոլորս էլ գիտեինք, որ նա հիանալի մասնագետ, քանի որ դա ապացուցել էր իր նախորդ թիմերում, բայց օրեցօր ավելի ենք համոզվում նրա պրոֆեսիոնալիզմի մեջ: Հուսով ենք, որ նորանոր տիտղոսներ կնվաճենք նրա հետ միասին:
Երկրպագուներից մեկը՝ Կառլոսը, հարցնում է, թե ո՞վ է Ձեզ համար աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:
Անկասկած Կրիշտիանու Ռոնալդուն: Նա ամեն օր ավելի է ապացուցում իր լավագույնը լինելու փաստը: Նա միշտ ձգտում է հաղթել: Սա է նրա հաջողությունների ամենամեծ գրավականը՝ թե՛ թիմային առումով, թե՛ անհատական: Մեծ պատիվ է խաղալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի կողքին:
Կոլումբիացի Խավիերը նշում է, որ նկատել է Ձեր ու Կասիլյասի լավ հարաբերությունները: Կասիլյասը սոցիալական ցանցերում երբեք չի մոռանում հիշատակել Ձեր անունը:
Կասիլյասը յուրահատուկ անձնավորություն է: Ի դեպ, Լա լիգայում իմ առաջին գոլը հենց նրա դարպասին է եղել: Նա աշխարհի լավագուն դարպասապահն է, դեռ շատ ռեկորդներ է գերազանցելու: Որպես մարդ նա համեստ է ու անկեղծ, նրա նմանը չկա: Նրա պես ավագ ունենալը իսկական երջանկություն է մեզ համար:
RealMadrid.Am
RealMadrid.com

Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև