2011/11/09

Կակա.«Երբ ամենինչ այդքան էլ հաջող չէր, ես շատ արձունքներ եմ թափել»

«Ժամանակակից ֆուտբոլում Կրիշտիանու Ռոնալդուն ամենաամբողջական ֆուտբոլիստն է»,- նշել է Կական բրազիլական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում:

Ընթացիկ մրցաշրջանը Կական հիանալի մեկնարկեց: Նա անընդմեջ մի քանի խաղում գերազանց տպավորություն էր թողնում, և միայն վնասվածքի պատճառով չհրավիրվեց Բրազիլիայի ազգային հավաքական: Այնուամենայնիվ, Կական գոհ է, որ կարողացել է վերագտնել իր լավագույն մարզավիճակը. «Հիասթափության օրեր շատ եմ ունեցել, քանի որ շարունակում էի աշխատել, բայց չգիտեի՝ ինչ կլինի ապագայում: Բայց միշտ վստահ եմ եղել, որ մի օր նորից բարձրակարգ խաղ էի ցուցադրելու: Ուզում եմ կարևոր ֆուտբոլիստ լինել իմ թիմի համար»:

Կական օգտվում է հավաքականների խաղերի պատճառով հայտարարված ընդմիջումից հնարավորինս շուտ վերականգնվելու ու թիմին միանալու համար: Բրազիլացին ձգտում է խաղադաշտում բացահայտել իր ողջ ներուժն ու արդարացնել բոլորի սպասելիքները, վարձահատույց լինել իրեն վստահելու համար: Բրազիլական հեռուստաընկերություններից մեկին՝ Kajuru Pregunta–ին տված հարցազրույցում Կական նշել է. «Չգիտեմ, թե կտեսնեք արդյոք «Միլանի» Կակային, բայց ամեն ինչ անում եմ թիմի համար կարևոր ու օգտակար խաղացող լինելու համար: Սա է իմ գլխավոր նպատակը: Հիասթափության, վշտի ու տկարության օրեր շատ եմ ունեցել, բայց միշտ վստահ եմ եղել, որ մի օր նորից բարձրակարգ խաղ էի ցուցադրելու: Ուզում եմ կարևոր ֆուտբոլիստ լինել իմ թիմի համար»:

«Եղել են խաղեր, երբ խաղադաշոտւմ ռոբոտի պես եմ գործել, մեխանիկորեն էի անում ամեն քայլ, հաճույք չէի ստանում խաղից, իսկ մարզումներին ցավեր էի ունենում: Չգիտեի, թե ինչ կլինի ապագայում, բայց երբեք զենքերս վայր չեմ դրել: Նույնիսկ լացել եմ երբեմն՝ միայնակ կամ ընտանիքիս հետ...»: Բայց այս օրերն արդեն անցյալում են, և նախկին Կական վերադարձել է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆլորենտինո Պերեսին ու Ժոզե Մոուրինյոյին վստահության համար: Այդ օրերին խոսեցի Մոուրինյոյի հետ, և ասաց, որ տեսնում է ինձ իր թիմում: Հետո Պերեսը ավելացրեց, որ մտադիր չեն ինձ վաճառել, և խորհուրդ տվեց համբերությամբ լցվել: Այդ խոսակցությունից հետո ավելի հանգիստ էի, բացի այդ, ավելի շատ ձգտեցի արդարացնել նրանց սպասելիքները»:

Վերջում, օգտվելով ընձեռված հնարավորությունից, Կական գովերքի խոսքեր ասաց իր խաղընկեր Կրիշտիանու Ռոնալդու հասցեին. «Ասել, թե ով է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, շատ հարաբերական կլինի, քանի որ բավականին բան կախված է թիմից ու խաղընկերներից, բայց կարող եմ վստահ ասել, որ ժամանակակից ֆուտբոլում Ռոնալդուն ամենաամբողջական ֆուտբոլիստն է: Նա գնդակներ է խփում աջից, ձախից, գլխով, տուգանայինից և այլն»: Բրազիլացին մի քանի խոսք ասաց նաև Ռիկարդո Կառվալյուի մասին. «Նա «Ռեալում» իմ լավագույն ընկերն է: Բոլորից շատ նրա հետ եմ խոսվում, կիսվում»:
http://realmadrid.am
http://realmadrid.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև