2011/11/09

Ռոնալդուն հավասարվում է Ռոնալդոյին

Պորտուգալացին արդեն ներառվել է ակումբի պատմության մեջ լավագույն 13 ռմբարկուների ցանկում: Ռոնալդուի հաջորդ «զոհերը» Պահինյոն ու Խուանիտոն են, որոնք 121 գոլ են խփել «Ռեալի» կազմում:

«Ռեալի» կազմում Կրիշտիանու Ռոնալդուն 106 խաղում 104 գնդակ է խփել՝ հավասարվելով ակումբի լեգենդներից մեկի՝ բրազիլացի Ռոնալդոյի ցուցանիշին:

Երկու մրցաշրջանից մի փոքր ավել գտնվելով «Ռեալում»՝ Ռոնալդուն արդեն դասվում է ակումբի պատմության լավագույն 13 ռմբարկուների շարքին: Նրա հաջորդ «զոհերը» Պահինյոն ու Խուանիտոն են, որոնք 121 գոլ են խփել «Ռեալի» կազմում: Միայն վերջին երկու խաղում պորտուգալացի գոլահարը հինգ գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: Ընդհանրապես, թիմի հարձակվողական գիծը հիանալի տպավորություն է թողում այդ տարի՝ Բենզեման 9 գնդակ է խփել, Իգուաինը՝ 11: Ստացվում է, որ այս երեք ֆուտբոլիստները միասին 37 գնդակ են խփել:

Կրիշտիանու Ռոնալդուն գերազանց գոլային արդյունավետություն է ցուցադրում այս տարի՝ Լա լիգայի առաջին 11 խաղերում 13 գնդակի ցուցանիշով: Անցած մրցաշրջանում առաջնության այս ժամանակահատվածում 11 գոլ էր խփել, իսկ «արքայական» թիմում իր առաջին տարում 5 գնդակ էր հեղինակել նույն հատվածում:
http://www.realmadrid.am
http://www.marca.com/
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև