2011/11/01

Իգուային, Բենզեմա և Ռոնալդու-լավագույն հարձակողական եռյակը

Թիմը տոնում է հաղթանակներ խաղը խաղի ետևից:  
Չեմպիոնների լիգայի խաղարկությունում թիմը անցկացրել է երեք հանդիպում, որոնցում տոնել է վստահ հաղթանակներ: Իսկ ահա Լա լիգայի շրջանականերում թիմը վերջին ութ խաղերում հաղթանակել է ութ անգամ, ինչը ապացուցում է «Ռեալի» հարձակվողական գծի ահեղությունը: Ռոնալդու, Բենզեմա և Իգուաին: Ահա այս հրաշք եռյակի շնորհիվ է պայմանավորված թիմի հաջողությունները: Միասին հեղինակելով 27 գնդակ, նրանք ներկայումս կազմում են լավագույն հարձակման գիծը:
«Սպիտակների» կազմում լավագույն ռմբարկուն հեղինակել է 32 գնդակ: «Պիչիչիի» պայքարում Ռոնալդուն և Իգուաինը իրենց հաշվին գրանցել են տասական գնդակներ և գտնվում են 2-րդ հորիզոնականում: Իսկ ահա Բենզեման, ում ապշեցուցիչ խաղը գրավում է բոլորին նույնպես ետ չի մնում թիմակիցներից: Ֆրանսիացին Լա լիգայի շրջանականերում գոլերի հեղինակ դառնալուց զատ, նաև երկու գոլ է հեղինակել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում («Այաքս», «Լիոն»):
Նման բնույթի արդյունքներ գրանցում են նաև այլ ակումբներ: «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական գիծը ընդամնեը երեք գոլով է ետ մնում «սերուցքայինների» հարձակման գծից: Էդին Ձեկոն, Կուն Ագուերոն և Մարիո Բալուտելին միասին հեղինակել են 24 գնդակ:

ԹիմՀարձակվողական գիծԳոլեր
«Ռեալ Մադրիդ»Ռոնալդու, Իգուաին, Բենզեմա27
«Մանչեսթեր Սիթի»Ձեկո, Ագուերո, Բալուտելի24
«Բավարիա»Մարիո Գոմես, Մյուլեր, Պետերսեն18
«Մոնտպելիեր»Ջիրուդ, Համառա, Ուտակա16
«Միլան»Իբրահիմովիչ, Կասանո, Պատո10
http://realmadrid.am
http://realmadrid.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև