Գլխավոր մարզչի օգնական Աիտոր Կարանկան «Մեստալյա» մարզադաշտում կայանալիք «Վալենսիայի» դեմ խաղից առաջ հանդիպել է լրատվամիջոցների հետ:
«Մեստալյան» մի մարզադաշտ է, որտեղ կարող ես կարևոր միավորներ վաստակել: Դժվար կլինի հաղթելը: Անցած տարվա խաղը իրականում չէր արտացոլում թիմերի ուժային տարբերությունները: Այս տարի այլ կերպ կլինի, ու չեմ կարծում, թե կխփենք 6 գոլ»:
«Կրիշտիանու Ռոնալդուն ու Ալթինթոփը խաղացել էին իրենց հավաքականների կազմում, այդ իսկ պատճառով որոշել էինք, որ վերադառնալուց հետո առաջին օրը նրանք չեն մարզվի ամբողջ ծանրաբեռնվածությամբ, բայց երեկ արդեն մարզվեցին: Կրիշտիանուն պատրաստ է, ու արդեն մենք կորոշենք՝ կխաղա նա, թե ոչ: Ալթինթոփի ցանկությունը վերադառնալուց հետո հնարավորինս շուտ թիմի հետ մարզվելն էր, որը մարզվում էր ծանրաբեռնված գրաֆիկով: Սա ցույց է տալիս նրա ցանկությունը բարելավվել ու նրա պրոֆեսիոնալիզմը»:
«Մարսելոն վերականգնվել է ու կհայտավորվի, եթե արտառոց բան չլինի: Կական դեռ չի ապաքինվել: Ես ինքս մկանային վնասվածքներ ունեցել եմ ու կարող եմ հավաստիացնել, որ դրանք հաղթահարելը այդքան էլ դյուրին գործ չէ: Երբեմն թվում է, թե կարող ես խաղալ, բայց իրականում այդպես չէ: Նրան չի անհանգստացնում նախկին վնասվածքը, պարզապես նա վերականգնվում է մկանային վնասվածքից: Կառվալյուն նույնպես շարունակում է վերականգնվել ու արդեն իրեն ավելի լավ է զգում: Նա արդեն վայելում է մարզվելը: Հիմա ավելի լավ կլինի սպասել, ու մենք հույս ունենք, որ նա հնարավորինս շուտ կմիանա թիմին»:
«Ես ցանկանում եմ արտահայտել ակումբի կարծիքը այն մասին, որ ռասիզմը շատ լուրջ խնդիր է ֆուտբոլային մարզադաշտերում: Այն ունի շատ արտահայտումներ, ու մենք պետք է զգուշանանք»:

Դիտվել է
























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: