2011/11/16

Ռեալի ֆուտբոլիստները իրենց ազգային հավաքականներում

Ռեալի 14 ֆուտբոլիստներ մասնակցել են ազգային հավաքականների խաղերին...


Կասիլիասը, Ռամոսը, Ալոնսոն և Արբելոան առաջին իսկ րոպեներից հայտնվեցին խաղադաշտում և կարողացան օգնել Իսպանիայի հավաքականին 2-0 հաշվով պարտության մատնել Կոստա-Ռիկայի հավաքականին:
Գոլերի հեղինակ դարձան Դավիդ Վիլիան և Սիլվան:
Պորտուգալիայի հավաքականը Եվրո 2012-ի  ընտրական փուլում կարողացավ  6-2 հաշվով ջախջախել Բոսնիայի հավաքականին: Դուբլի հեղինակ է դարձել Ռոնալդուն:
Ինչպես Իսպանիայի հավաքկանաը, այնպես էլ Գերմանիայի հավաքականը իր հարկի տակ ընկերական հանդիպում անցկացրեց Հոլանդիայի հավաքականի հետ և կարողացավ 3-0 հաշվով հաղթել: Հավաքականի կազմում հանդես էին գալիս Օզիլը և Խեդիրան:
Ֆրանսիա-Բելգիա հանդիպման ժամանակ Բենզեման խաղաց 72 րոպե : Հանդիպումը ավարտվել է 0:0 հաշվով:

Իգուայինը Արգենտիանայի հավաքականի հետ հանդիպեց Կոլումբիայի հավաքականին: Հանդիպումը ավարտվեց 2:1 հաշվով: Իգուայինը խաղադաշտում  անցկացրեց 90 րոպե

Թուրքիայի հավաքականը իր հարկի տակ 3-0 հաշվով կրած պարտությունից հետո, պետք է փորձեր ռևանշի հասնել Խորվաթիայում, սակայն հանդիպումը ավարտվեց 0:0 հաշվով և Թուրքիան դուրս մնաց հետագա պայքարից: Ալթինթոփը խաղաց 90 րոպե:

Ռաֆայել Վառանը Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում հանդիպեց Սլովակիայի հավաքականին: Հանդիպումը ավարտվեց ֆրանսիացիների հաղթանակով 2:0 հաշվով:

Այսպիսով արդեն հայտնի են Եվրո 2012-ի մասնակից բոլոր թիմերը՝Զամբյուղ1: Լեհաստան, Ուկրաինա, Իսպանիա, Հոլանդիա;
Զամբյուղ2: Գերմանիա, Իտալիա, Անգլիա, Ռուսաստան
Զամբյուղ3: Խորվաթիա , Հունաստան, Պորտուգալիա, Շվեդիա;
Զամբյուղ4: Դանիա, Ֆրանսիա, Չեխիա, Իռլանդիա.
Realmadrid.com
 
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև