2011/11/21

Շահին.«Այժմ լիարժեք պատրաստ եմ խաղին»


Նուրի Շահինը մամլո ասուլիս է տվել նախքան Չեմպիոնների Լիգայում «Դինամո Զագրեբի» հետ հանդիպումը:
«Ես լարվածություն չեմ զգում և շատ ուրախ եմ այս ակումբում և այսպիսի մեծ մարզադաշտում խաղալու համար: Ես ստիպված էի երկար ժամանակ սպասել և այժմ ես պատրաստ եմ լինել մեկնարկային կազմում»: 
«Այս թիմում աշխարհի լավագույն խաղացողներն են: Նրանք բոլորն էլ լավ տղաներ են: Սկզբում կարող է թվալ, թե նրանք մեկ այլ մոլորակից են, սակայն նրանք բոլորն էլ այստեղ են: Դի Մարիան անհավանական է խաղում: Մենք ունենք հսկայական տարբերություններ մեր առանձնահատուկ խաղի շնորհիվ»: 
«Խաբի Ալոնսոն աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն է: Մարզիչն է որոշում, թե մենք ինչպես պետք է խաղանք: Ես չեմ վախենում և կարող եմ խաղալ և՛ Խաբիի հետ, և՛ առանց նրա: Շատ կարևոր է խաղալ և 100%-անոց արդյունք ցուցադրել՝ հակառակորդին պարտության մատնելու համար»: 
«Սկզբում ես մարզչի հետ խոսեցի հեռախոսով: Թիմում գտնվելու իմ առաջին իսկ օրերից նա ինձ շատ է օգնել, և ես հեշտությամբ կարողացա հարմարվել թիմին»: 
«Մոուրինյոն Կալյեխոնի հետ նշեց հաղթանակը, որովհետև նա նրա կողքին էր: Դա ցույց տվեց այն ձգտումը, որ այս թիմը ունի: Մարզիչը պարզապես թիմի մի անդամ է, և մենք հրաշալի խաղ ցույց տվեցինք: Լա Լիգայում հանդիպումները իսկապես բարդ են»: 
Rueda de Prensa 
Rueda de Prensa 
Sahin: “He tenido que esperar mucho tiempo para jugar y ahora estoy preparado" 
Rueda de Prensa 
Rueda de Prensa 
 Realmadrid.am Realmadrid.com

Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև