«Մրցանակները ինձ ուժ են հաղորդում, ուզում եմ ավելիին հասնել ինչպես թիմային, այնպես էլ անհատական առումով»,-նշել է պորտուգալացին:
Այսօր Ռոնալդուն ևս մեկ մրցանակ ստացավ: «Ռեալի» պորտուգալացի աստղը AS-ի կողմից արժանացավ 2011թ.-ի լավագույն մարզիկներից մեկի տիտղոսին: Արարողության ժամանակ Ռոնալդուն խոսեց նաև իր թիմի մասին. «Լավ խաղ ենք ցուցադրում ու հաղթում ենք: Ֆուտբոլում սա է ամենակարևորը: Թիմը լավ մարզավիճակում է, վստահ է իր ուժերին, ուզում ենք շարունակել նման ոգով: Չգիտենք, թե մի քանի ամսից ինչպիսի խաղ կցուցադրենք, այնպես որ պետք է վայելել ամեն մի րոպեն»:
«Ոսկե գնդակին» արժանանալուց հետո Կրիշտիանու Ռոնալդուն ստացավ AS-ի երեք մրցանակներից մեկը, որոնք նախատեսված էին 2011թ.-ի լավագույն մարզիկների համար: Այս մրցաշրջանում տիտղոս նվաճելու մասին Ռոնալդուն ասաց. «Դեռ վաղ է այդ մասին խոսել: Մենք լավ ենք խաղում ու շարունակում ենք մեր հաղթարշավը: Ճիշտ է, գլխավորում ենք մրցաշարային աղյուսակը, բայց Լա լիգայի ավարտին դեռ շատ տուրեր կան: Մենք հիմա չենք մտածում չեմպիոնության մասին, ես էլ չեմ մտածում Պիչիչիի կոչման մասին: Թիմը լավ մարզավիճակում է, վստահ ենք մեր ուժերին, բայց դեռ չենք մտածում մրցաշրջանի ավարտի մասին»:
«Մրցանակները ինձ ուժ են հաղորդում, ուզում եմ ավելիին հասնել ինչպես թիմային, այնպես էլ անհատական առումով: Դեռ բավականին ժամանակ ունեմ խաղալու համար, ու հուսով եմ՝ կհասնեմ բոլոր նպատակներիս»,-նշել է «Ռեալի» պորտուգալացի գոլահարը, որը հիանալի անցկացրեց 2011թ.-ը՝ ինչպես թիմային առումով, այնպես էլ՝ անհատական (Արքայական գավաթ, Պիչիչիի տտիղոսը և այլն): Ռոնալդուն 40 գոլով գերազանցեց գոլերի պատմական ռեկորդը (38 գնդակ)՝ շրջանցելով այնպիսի անուններ, ինչպիսիք են Սառան ու Ուգո Սանչեսը: Դրա արդյունքում նա վերջերս արժանացավ նաև «Ոսկե գնդակին»:
Երկու մրցաշրջանից մի փոքր պակաս խաղալով «Ռեալում»՝ Ռոնալդուն հարյուրից ավելի գոլ է խփել «արքայական» թիմի մարզաշապիկով (106): Պատահական չէ, որ նա ևս մեկ մրցանակ ստացավ՝ այս անգամ AS-ի կողմից: Լավագույն մարզիկների թվում Ռոնալդուն հայտնվել էր պարբերականի ընթերցողների քվեարկության արդյունքում: «Սա մեծ պատիվ է ինձ համար: Բազում տաղանդավոր ֆուտբոլիստների միջից լավագույնը ընտրվելու փաստը անչափ հաճելի է: Շատ գոհ եմ, ուզում եմ շնորհակալություն հայտնել խաղընկերներից, քանի որ առանց նրանց ոչ մի մրցանակի չէի արժանանա: Շնորհակալ եմ նաև «Ռեալի» բոլոր երկրպգուներին ու այն մարդկանց, ում դուր է գալիս իմ խաղը»: Արարողությանը ներկա էին «Ռեալի» փոխնախագահներ Ֆերնանդես դե Բլասն ու ֆերնանդես Տապիասը և Էմիլիո Բուտրագենյոն:
Realmadrid.com
Realmadrid.am
Դիտվել է


























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: