«Արքայական» ակումբի խաղացողը գովասանքի խոսքեր է հղել մարզչի հասցեին «Վալենսիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո: Նա պնդում է, որ ժամանակն է արդեն ուշադրությունը բևեռելու եվրոպական լիգայի՝ Չեմպիոնների լիգայի վրա: Օզիլը համոզված է, որ թիմը կարող 100%-անոց արդյունքով դուրս գալ խմբից: Ըստ Օզիլի՝ թիմի հաջողությունները սերտորեն առնչվում են Մոուրինյոյի սերմանած գաղափարներին, որի գլխավոր հենակետերից է համախմբվածությունը:
«Մենք նման ենք մի փոքրիկ ընտանիքի՝ սա մեր «սահմանումն» է: Յուրաքանչյուրը ճակատամարտում է, բոլորը ներդնում են իրենց ուժերի ներածին չափով: Այս զգացումը քեզ դարձնում է երջանիկ, քանի որ այն Ձեզ վստահություն է տալիս, ուստի հաջողությունը գալիս է շատ շուտ»,- ասել է Օզիլը Bwin.com-ին:
Չնայած «Ռեալի» որակին՝ Օզիլը չի թերագնահատում «Դինամո Զագրեբին»՝ բարձր գնահատելով նրանց ներուժը. «Նրանք կանգնում են իրենցից որակական առումով ավելի զորեղ թիմի դեմ ու ներդնում են ամեն ինչ,- ավելացրել է Գերմանիայի կիսապաշտպանը,- նրանք ուղղակի չեն հայտնվել Չեմպիոնների լիգայում. «Զագրեբը» խնդիրներ առաջադրեց մեզ Խորվաթիայում, բայց հիմա մենք տանն ենք, ու ավելի լավ ենք գործում»,- եզրափակել է Օզիլը: \
Realmadrid.am
Realmadrid.com
Դիտվել է

























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: