Կական ու Արբելոան մարզվում էին խաղընկերների հետ միասին՝ նույն ռիթմով ու վարժություններով:
Մադրիդյան դերբիում տարած կարևոր հաղթանակից հետո «Ռեալն» արդեն պատրաստվում է Խիխոնի «Սպորտինգի» հետ առաջիկա հանդիպմանը: Շաբաթվա առաջին մարզման նորեկները Կական ու Արբելոան էին, որոնք միացան մնացած խաղընկերներին ու հավասարապես մարզվեցին: Փոխարենը բացակայում էր Կրիշտիանու Ռոնալդուն, քանի որ վերջին խաղի ժամանակ ձախ ծնկի առաջին աստիճանի վնասվածք է ստացել:
«Արքայական» թիմը Վալդեբեբասում շաբաթվա իր առաջին մարզումն անցկացրեց՝ «Սպորտինգի» դեմ խաղին ընդառաջ: Մարզմանը ընդհանուր թվով մասնակցում էին 23 ֆուտբոլիստ՝ բոլորն էլ առաջին թիմից: Բացառություն էր կազմում միայն կանտերանո Տոմաս Մեխիասը:
Մարզումն ընթացավ երկու խմբով: Առաջինում մարզվում էին դաշտային 20 ֆուտբոլիստ, որոնց թվում էին նաև Կական ու Արբելոան: Նախավարժանքն ավարտելուց հետո ֆուտբոլիստներն անցան ֆիզիկական տարբեր վարժությունների կատարմանը:
Երկրորդ խումբը՝ դարպասապահներ Կասիլյասը, Ադանն ու Տոմաս Մեխիասը, մարզվում էին գնդակով ու առանց գնդակի՝ դարպասապահների մարզման մասնագետ Սիլվինյո Լոուրիոյի գլխավորությամբ: Վերջին խաղի ժամանակ ձախ ծնկի առաջին աստիճանի վնասվածք ստանալու պատճառով մարզմանը ներկա չէր միայն Ռոնալդուն:
RealMadrid.am
RealMadrid.com
Դիտվել է

























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: