2011/11/26

Էնրիկե Սերեսոն.«Խաղալու ենք միայն հաղթանակի համար»




Энрике Сересо: "Мы едем на "Бернабеу" за победой"Ատլետիկո Մադրիդի տնօրեն՝ Էնրիկե Սերեսոն հայտարարել է, որ իր թիմը մեկնում է Բերնաբեու միայն հաղթանակի համար:
Նա ասել է, որ Ռեալը չնայած իր զբաղեցրած դիրքի չի կարող համարվել ֆավորիտ այս խաղում: Սերեսոն գտնում է, որ  դերբիի ժամանակ թիմերը հավասար են:
«Մենք շատ ենք ցանկանում հաղթել Ռեալին»,-ասել է Սերեսոն Ona FM-ին:
«Մենք այդքան էլ լավ չենք սկսել մրցաշրջանը, բայց կարելի է հաղթել ցանկացած թիմի շատ մեծ ցանկության և աշխատանքի շնորհիվ: Մենք միշտ խաղում ենք հաղթանակի համար: Մենք լավ և կազմակերպված թիմ ունենք»,-ավարտել է Սերենսոն:
Ատլետիկոյի մարզիչ Մանսանոն այժմ մեծ ճնշման տակ է, քանի որ թիմը զբաղեցնում է միայն 12-րդ հորիզոնականը:
Ատլետիկոյի խնդիրը այս խաղում էլ ավելի է բարդանում քանի որ խաղին չի կարողանա մասնակցել թիմի լավագույն ռմբարկու Ֆալկաոն:
Goal.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև