2011/11/01

Իգուային.«Գոլերը խփելը կապված է թիմի խաղի հետ»

«Շարունակում եմ շատ աշխատել ու փորձում եմ օգտվել ընձեռված ամեն մի հնարավորությունից»,-նշել է արգենտինացի հարձակվողը:
Գոնսալո Իգուաինը երեկ մասնակցել է Մադրիդի կենտրոնում կայացած սպորտային մի ընկերության գովազդային ակցիային: Ընթացքում արգենտինացին խոսել է իր և թիմի մարզավիճակի մասին. «Մենք լավ խաղ ենք ցուցադրում, ինչը մեծ աշխատանքի արդյունքն է: Ինքս շարունակում եմ շատ աշխատել ու փորձում եմ օգտվել ընձեռված ամեն մի հնարավորությունից»: Հետո Իգուաինը հավաստիացրեց, որ շատ գոհ ու երջանիկ է «Ռեալում» խաղալու համար:
«Ռեալ Սոսյեդադի» դարպասն ուղարկած Իգուաինի գոլի շնորհիվ «Ռեալը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Թիմին այդ կարևոր  հաղթանակը շնորհած արգենտինացին նշեց. «Մենք լավ խաղ ենք ցուցադրում, ինչը մեծ աշխատանքի արդյունքն է: Խփածս բոլոր գնդակներից նույնչափ հաճույք եմ ստանում: Պետք է շարունակենք համառ ու տքնաջան աշխատանքը, համբերատար լինենք ու խոհեմ»: Ինչ վերաբերում է իր հաջողության գաղտնիքին, Իգուաինը խոստովանեց. «Շարունակում եմ շատ աշխատել ու փորձում եմ օգտվել ընձեռված ամեն մի հնարավորությունից: Երջանիկ եմ ու շնորհակալ, որ խաղում եմ այս թիմում: Տարեցտարի աճում եմ որպես ֆուտբոլիստ»:
Իգուաինը երջանիկ է, որ երկարատև վնասվածքից հետո կարողացել է վերագտնել իր խաղն ու ամրապնդվել թիմի կազմում. «Շատ ծանր վնասվածք ունեի, բայց կարևորն այն, որ հիմա լավ եմ ու հաճույք եմ ստանում իմ խաղից: Ես ապաքինվեցի բոլորի ջանքերի շնորհիվ, ու ներկայիս հաջողություններով ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իմ կողքին էին այդ ծանր պահերին: Մեծ աջակցություն էի ստանում, ինչի շնորհիվ կարողացա ոտքի կանգնել ու առաջ շարժվել»: Իգուաինը կարծես մասնագիտացել է թիմի առաջին գնդակը խփելու հարցում. «Հարձակվողը յուրաքանչյուր  գնդակի համար նույնչափ է ուրախանում: Իհարկե առաջին գոլը այնքանով է կարևոր, որ բացում է խաղի հաշիվն ու վստահություն է հաղորդում: Սակայն հարձակվողը չի կարող գոլեր խփել առանց թիմի օգնության: Գոլը բոլորի աշխատանքն ու օգնությունը փոխհատուցելու լավ ձև է: Ինչ վերաբերում է գոլերիս քանակին, չեմ հետևում ռմբարկուների մրցակցությանը, քանի որ կարևորը թիմին օգուտ տալն ու հաղթանակի հասնելն է»:
Պիպիտան խոսեց նաև իր և Բենզեմայի «մրցակցության» մասին. «Ամբողջ թիմի համար շատ ուրախալի է, որ երկուսս էլ լավ մարզավիճակում ենք: Ընդհանրապես մենք բոլորս լավ հարաբերությունների մեջ ենք, լավ ընկերներ ենք: Յուրաքանչյուրի խփած  գոլը թիմի գոլն է, բոլոր գնդակները հավասարապես ենք տոնում: Բենզեման հզոր ֆուտբոլիստ է ու արժանի է լավագույնին»: Իգուաինին չի հուզում ֆրանսիացի հարձակվողի հետ հիմնական կազմի համար մրցակցություն ասվածը. «Մենք պետք է միասնական լինենք ու պատրաստ օգնելու թիմին ցանկացած պահին, կապ չունի, թե մեզանից ով է խաղադաշտում: Երբ ֆուտբոլսիտներից մեկը գոլ է խփում, մնացածը գոհ են լինում՝ անկախ նրանից, թե իրենց դերն ունեցել են այն գնդակի ստեղծման մեջ, թե ոչ: Գոլեր խփելը հարձակվողի գործն, ինչը հաջող կատարելու դեպքում օգնում է ինչպես իրեն, այնպես էլ ամբողջ թիմին»:
Արգենտինացի գոլահարը խոսոց նաև իր մյուս խաղընկերոջ՝ Մեսութ Օզիլի մասին. «Բոլորս գիտակցում ենք, թե ինչ կարևոր ֆուտբոլիստ է նա մեզ համար: Երբ խաղադաշտում է, ձգտում է առավելագույն տալ թիմին, օգնել ուժերի ներածին չափով: Կական նույնպես հիանալի մարզավիճակ է ձեռքբերել, և իր կարևոր  դերն է ունենում հաղթանակների կերտման հարցում»: «Օսասունայի» հետ խաղի ժամը տարօրինակ է Լա լիգայի համար. «Լավ ժամ է, չնայած առաջին անգամ ենք այս ժամին խաղալու, տարօրինակ բան չեմ տեսնում»:
Սպորտային ընկերության այդ գովազդի ժամանակ Իգուաինը իր նոր խաղակոշիկները ներկայացրեց ու  նշեց, թե որն է իր համար կատարյալ գոլը. «Կատարյալ  կլիներ խաղակոշիկի ստորին հատվածով պտտեցված հարվածը, սակայն բոլոր հարվածներն էլ կատարյալ են, եթե հայտնվում են դարպասում»: Արգենտինացին նաև խորհուրդներ էր տալիս այնտեղ գտնվող ֆուտբոլասերներին, իսկ վերջում հիշեց «Ռեալ Սոսյեդադի» դարպասն ուղարկած իր գոլը. «Արագ կոմբինացիա ստացվեց: Այն ձախ եզրից սկսեց Օզիլը, իսկ ես եզրափակեցի՝ դարպասապահի գլխավերևով գնդակն ուղարկելով դարպասը»:
realmadrid.am
realmadrid.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև