2011/10/13

Նուրի Շահինը սկսեց գնդակով մարզումները

Երեկ կայացած մարզումը հնարավորություն տվեց երկրպագուներին տեսնել՝ այսքան սպասված Նուրի Շահինին խաղադաշտում : Թուրք ֆուտբոլիստը վերականգնվել է վնասվածքից և մարզվել է թիմի հետ:
Արդեն 49 օր է անցել այն պահից, երբ Շահինը ստացավ իր հերթական վնասվածքը և ահա նա արդեն վերականգնվել է: Ամեն ինչ պատրաստ է, և նա  հավանաբար իր նորամուտը կնշի Բետիսի հետ խաղում:
Վալդեբեբասում տեղի ունեցած հերթական մարզմանը ներկա էր մոտ 300 երկրպագու: Նրանք ականատես եղան 5 համարի տակ հանդես եկող Շահինի և մնացած թիմի մարզմանը: Շահինը կատարեց մի քանի վարժություններ և սկսեց աշխատել գնդակի հետ:
Կարիմ Բենզեման, ով ևս վնասվածք էր ստացել Այաքսի հետ խաղում, նույնպես հայտնվեց խաղադաշտում և մասնակցեց վերականգնողական մարզմանը: Իսկ Ալոնսոն մասնակցեց ընդհանուր թիմի հետ մարզմանը:
As.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև