2011/10/16

Իգուային.«Թիմի համար գոլեր խփելը իսկական երջանկություն է»

Իգուաինը խփեց իր երկրորդ անընդմեջ հեթ-տրիկը «Ռեալի» կազմում՝ «Բետիսի» դարպասը: Խաղից հետո նա կիսվեց իր տպավորություններով:

«Գիտեինք՝ խաղը դժվար էր լինելու: «Բետիսը» շատ խաղեր էր հաղթել, բայց մենք լավագույն մարզավիճակում էինք անկախ առաջնությունում եղած կարճատև դադարին»:
«Ես շատ ուրախ եմ: Չէի խաղացել ընդամենը մեկ շաբաթ, բայց ինձ թվում էր, թե շատ երկար չեմ խաղացել: Մարզիչն է որոշում՝ լինելու եմ մեկնարկային կազմում, թե ոչ: Ես միայն խաղում եմ, ինչը և պարտավոր եմ անել»:

«Այս հեթ-տրիկները լավ հիշողություններ են վնասվածքից ապաքինվելուց հետո: Նաև շատ հաճելի կլինի այս պահերը հիշելը, քանի որ դրանք կհիշեցնեն, թե ինչ վնասվածք եմ հաղթահարել, ու թե ինչքան դժվար է դա եղել ինձ համար: Ամեն անգամ ես ավելի ու ավելի լավ եմ ինձ զգում: Ես շատ շնորհակալ եմ թիմակիցներիս ու ակումբին, քանի որ նրանք միշտ աջակցել են ինձ, երբ ես վնասվածք ունեի»:
Realmadrid.am
RealMadrid.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև