2011/10/16

Ռամոս.«Խաղից հետո գնացի Վադիլիոյին տեսնելու»

Խաղի ավարտվելուց հետո Ռամոսը խոսել է «Բետիսի» խաղացող Վադիլյոյի հետ, ով իր հերթին շատ շնորհակալ է եղել խաղացողից նման վերաբերմունքի համար ու ասել, որ վնասվածք ստացել է բացառապես պատահականության արդյունքում: Ռամոսը հիմա սպասում է, թե ինչքան լուրջ է Վադիլյոյի վնասվածքը ու խնդրել է վերջինիս, որ անպայման զանգահարի իրեն բուժզննումից հետո:

«Նրա վնասվածքը միակ բանն է, որ խանգարեց մեր լիակատար ուրախությունը: Ես փակում էի գնդակը ու նրան ուսով հրեցի: Խաղը ավարտվելուց անմիջապես հետո գնացի նրանց հանդերձարան, որ տեսնեի նրա որպիսությունը: Հուսանք՝ ոչ մի լուրջ բան չկա: Նա ցանկացավ այդ պահին կանգ առնել ու ոտքը անհարմար դրեց: Հուսով եմ՝ նա շատ շուտ կապաքինվի, քանի որ դեռ երիտասարդ է ու պայծառ ապագա ունի: Նրան լավագույնն եմ ցանկանում»:

«Հավաքականների խաղերից հետո ցանկանում էինք երկրպագուներին ուրախացնել, իսկ հաղթելուց, լավ խաղալուց ու շատ գոլեր խփելուց լավ միջոց չկա դրա համար»:

«Իգուաինը ապշեցուցիչ մարզավիճակում է ու այս մրցաշրջանում հասել է իր մարզավիճակի պիկին: Նա հիանալի շարք է ցուցադրում, իսկ մենք բոլորս օգուտ ենք քաղում դրանից: Երկրորդ կեսում մենք ավելի լավ էինք տեղաշարժվում, ավելի շատ տարածություն ունեինք ու կարգավորել էինք խաղային օղակների միջև եղած տարածությունը»:

Realmadrid.am
RealMadrid.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև