2011/10/15

Կոենտրանո.«Երբ ժամանեցի Ռեալ, հասկացա, թե ինչպիսի Մեծ ակումբ է և ինչպիսի ֆուտբոլիստներ ունի»

Կարճ ժամանակի ընթացքում Կոենտրանոն կարողացավ դառնալ Ռեալի երկրպագուների սիրելի ֆուտբոլիստներից մեկը:
«Սա ինձ երբևէ հանդիպած լավագույն թիմն է, իսկ Մոուրինյոն լավագույն մարզիչն է աշխարհում»:

Երբ Ֆաբիոն երիտասարդ էր, նա Կոնդեի տարածքից եկավ Կախինաս շրջակայք: Ինչպիսի՞ն էր դա:
Դա այն վայրն է, որը ես շատ եմ սիրում: Մարդիկ հիանալի են, և ես ինձ այնտեղ զգում եմ ինչպես իմ տանը: Երբ ավարտեմ ֆուտբոլային կարիերաս, կվերադառնամ այնտեղ, քանի որ ես ապրել եմ այնտեղ շատ երկար ժամանակ, և դա այն վայրն է, որտեղ ես իսկապես ինձ երջանիկ եմ զգում:

Դա ձկնորսական գյուղ է: Կարո՞ղ եք նկարագրել այն մեզ համար: Դա իսկապես լի՞ է ափամերձ գտնվող փոքրիկ տներով:
Իրականում տները շատ գեղեցիկ են: Դրանք այդքան էլ փոքր չեն, այլ բավականին մեծ են: Չնայած այդ տարածքում որոշ խնդիրների առկայությանը` մարդիկ այնտեղ լավ են ապրում:
Ասացիք, որ Կախինասում մարդիկ շատ գեղեցիկ են: Այսպիսով ի՞նչն է նրանց մեջ այդքան առանձնահատուկ:
Նրանք շատ նման են ինձ, և այդպես բնորոշելով` ուզում եմ ասել, որ մենք հասկանում ենք միմյանց:

Երբ դուք դեռ երեխա էիք, ինչի՞ մասին էիք երազում, երբ գնում էիք քնելու:
Իմ բոլոր երազանքները կապված էին ֆուտբոլի հետ: Ես միշտ սիրել եմ սպորտը և միշտ զբաղվել եմ դրանով: Մայրս մարդկանց պատմում էր, թե ինչպես էի սովորության համաձայն քնում ֆուտբոլային երազանքներով:

Այսպիսով դուք միշտ քնում և արթնանու՞մ էիք ֆուտբոլով:
Մայրս միշտ պատմում էր, որ ես երբեք բաց չէի թողնում գնդակը և այդ իսկ պատճառով միշտ երազում էի դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Հետո սկսեցի շատ աշխատել, որպեսզի հասնեմ այն արդյունքին` որը որ ես այժմ ունեմ:

Նախքան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալը` դուք աշխատում էիք որպես նկարիչ: Քանի՞ տարեկան էիք, երբ սկսեցիք աշխատել:
Ես սկսել եմ աշխատել, երբ դեռ 13 տարեկան էի: Առաջին անգամ աշխատել եմ որպես հացթուխ, ապա` նկարիչ: Ես նաև սկսեցի զբաղվել շինարարական աշխատանքներով և հետո միայն ընդմիջվեցի ֆուտբոլով:

Դուք աշխատում էիք, որովհետև ստիպված էիք ինչով հնարավոր է օգնել ձեր ծնողներին:
Ծնողներս գաղթել էին Ֆրանսիա: Ես ունեի այն ամենը, ինչ ինձ հարկավոր էր, բայց ես աշխատում էի որպեսզի կարողանաի ինքս ինձ գումար վաստակեի` ընկերներիս հետ դուրս գալու և գեղեցիկ հագուստներ գնելու համար` ինչպես ցանկացած 14-ից 15 տարեկան երեխա:
Յուրաքնչյուր խաղացող, ով խաղացել է «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, ասում է, որ այն շատ առանձնահատուկ է, քանի որ այն այնքան մեծ է, երբ կանգնած ես բարձրության վրա:

Արդյո՞ք ճիշտ է, որ «Չելսին» ձեզ փորձաշրջան է տվել:
Իրականում, երբ ես գնացի այնտեղ իմ փորձաշրջանի համար, Մոուրինյոն էր մարզիչը: Նա հետևում էր իմ մարզումներին և հետագայում ասաց ինձ, որ ես լավ խաղացող եմ, և որ նա շատ գոհ է ինձանից: Դրանից հետո ոչինչ տեղի չունեցավ, և ես վերադարձա Պորտուգալիա և Բենֆիցա:
Այսպիսով, եթե Մոուրինյոյից կախված լիներ դուք կխաղայիք «Չելսիում»: Ինչպե՞ս եք սիրում անցկացնել ձեր ազատ ժամանակը: Արդյո՞ք մարզումներից հետո գնում եք տուն և ձեր ազատ ժամանակը անցկացնում եք ձեր ընտանիքի հետ:
Սիրում եմ ազատ ժամանակիս մեծ մասը անցկացնել ընտանիքիս հետ, մասնավորապես` դստերս և կնոջս: Սիրում եմ առողջ կյանքով ապրել: Այդպես ես երջանիկ եմ զգում:


Ինչպիսի՞ դիրքում եք ցանկանում խաղալ:
Թե, որտեղ ես պետք է խաղամ որոշում է մարզիչը: Եթե նա ասի, որ ես պետք է խաղամ դարպասապահի դիրքում, ապա ես պատրաստ եմ  խաղալու այդ դիրքում:

Դուք երջանիկ ե՞ք այստեղ` Մադրիդում:
Այո՛, իհարկե:

Ի՞նչ կարծիք ունեք քաղաքի մասին:
Ես շատ երջանիկ եմ այստեղ: Սա գեղեցիկ քաղաք է և շատ լավ վայր է ապրելու համար:
Ո՞վ է քո ամենամոտ ընկերը թիմում:
Կրիշտիանու Ռոնալդուն: Նա շատ կարևր մարդ է ինձ համար: Նա շատ է օգնել ինձ: Ես նաև հիանալի հարաբերություններ ունեմ Պեպեի և Մարսելոյի հետ:

Եվ վերջապես երեկոյի վերջին հարցը: Պատմե՛ք մեզ մրցաշրջանում ձեր երազանքների և հույսերի մասին` կապված ձեր անձնական կյանքի և իհարկե «Ռեալ Մադրիդի» հետ:
Ես ցանկանում եմ շատ աշխատել այս մրցաշրջանում: Դա միակ ճանապարհն է արդյունքի հասնելու համար: Հուսով եմ, որ թիմը շատ տիտղոսներ կնվաճի այս մրցաշրջանում:
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև