2011/09/01

Կակա.«Մոուրինիոն ինձ վստահում է»

Կական հարցազրույց է տվել Ռեալ Մադրիդ պաշտոնական կայքին:
Ինչպե՞ս եք զգում Ձեզ Սարագոսայի դարպասը գրավելուց հետո: Շատ լավ: Ուրախ եմ առաջնությունը այսպես սկսելու համար: Հաղթանակ, գոլ և այս ամենը վերջին րոպեներին շատ լավ սկիզբ է:
Դա այդքան մեծ նշանակությու՞ն ունի Ձեզ համար:Խփած գնդակը ինձ մեծ ուժ է տալիս, քանի որ մինչ առաջնության սկիզբը թիմից հեռանալու եզրին էի: Իհարկե այդ ամենը անցիալում է: 
Թիմակիցները շնորհավորեցին Ձեզ գոլի առիթով:Իհարկե բոլորն էլ շնորհավորեցին ինձ և դա այդպես է յուրաքանչյուր գոլի ժամանակ: Ես խփեցի 5-րդ գոլը և մենք միասին այն նշեցինք: 

Դուք խփեցիք և գոլային փոխանցում կատարեցիք մի քանի րոպեի ընթացքում: Դա բարձրացնու՞մ է Ձեր տրամադրությունը:
Իհարկե այդպիսի գործողությունները վստահություն են ինձ ներշնչում: Այդպիսի խաղը կարևոր է առաջին տուրի և հանդիպման համար:
Թիմակիցները, Ձեզ կարևորու՞մ են թիմում:Իմ թիմակիցները շատ են օգնում ինձ: Նրանք իմ կողքին են ամենածանր պահերին: Ես ինձ Ռեալում շատ լավ եմ զգում:
Մոուրինիոն ասել է, որ ուրախ է, որ թիմում նման ֆուտբոլիստ կա , ինչպիսին Դուք եք: Հավանաբար նա շատ է վստահում Ձեզ:
Դա իհարկե այդպես է: Նա միշտ հավատում է ինձ: Նա կարող էր ղեկավարությանը դիմել և ասել, որ այլևս իմ ծառայության կարիքը չունի, բայց նա այդպես չարեց: Նա կարծում է , որ ես պետք եմ թիմին և կարող եմ օգտակար լինել:
Դուք զգու՞մ եք վստահություն մարզիչի կողմից:Այո: Մոուրինիոն գտնում է, որ ես ուժեղացնում եմ թիմը: Դա իհարկե հաճելի է: Ես կպայքարեմ հիմնական կազմում տեղս գտնելու համար: 
Ինչպիսի՞ն եք տեսնում թիմին այս տարի:Ես կարծում եմ, որ մեզ մեծ մրցաշրջան է սպասվում: Մենք անցկացրել են լավ նախապատրաստական շրջան և դա շատ կարևոր է: Թիմը լավ խաղաց նաև Բարսելոնայի հետ խաղերում,չնայած պարտությանը: Իհարկե չի կարելի մոռանալ Լա Լիգայի առաջին խաղը:
Ի՞նչ եք կարծում, ինչի՞ կհասնի թիմը այս տարի:Մենք զգում ենք, որ կատարվելու է շատ կարևոր բան: Զգում ենք , որ տիտղոս ենք նվաճելու, ինչը կերջանկացնի երկրպագուներին:
Ինչպիսի՞ սպասելիքներ ունեք Ձեր մարզավիճակից:Հուսանք դա ինձ հաճույք կպատճառի և կօգնի հաջողության հասնել: Երկրպագուները ևս շատ են օգնում ինձ:
Կասիլիասը և Մոուրինիոն ասում են, որ թիմում չկան անձեռնմխելի ֆուտբոլիստներ...
Դա իհարկե լավ է, ակումբի համար, քանի որ առաջացնում է առողջ մրցակցություն: Ամեն դիրքի համար պայքարում են 2 ֆուտբոլիստ և նրանք պետք է իմանան, որ յուրաքանչյուր պահի կարող են հայտնվել հիմնական կազմում  կամ լքել այն:
Ի՞նչ կցանկանաք ասել երկրպագուենրին:Ես ցանականում եմ շնորհակալություն հայտնել նրանց ինձ հավատալու և օգնելու համար: Նրանք միշտ ասել են, որ ցանկանում են ինձ լավ մարզավիճակում տեսնել: Շատերը խնդրել են չլքել Ռեալը: Ցանկանում եմ վերջում ասել , որ ամեն ինչ կանեմ լավ մարզավիճակ ձեռք բերելու և լավ խաղ ցուցադրելու համար:
realmadrid.com
 
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև