«Ես կարծում եմ, որ այս տարի կան երկու ակումբներ, որոնք ուժեղագույնն են բոլորից: Ռեալը և Բարսան այս տարի ուժեղագույններն են և մնացած թիմերը պետք է փորձեն հասնել նրանց»,-ասել է Վենգերը «The Guardian»-ին:
Ֆրանսիացի մարզիչը վստահ է, որ Պրիմիեր լիգան գտնվում է բարձր մակարդակի վրա,ինչի մասին վկայում են նրանում առկա թիմերի մրցակցությունը: Բայց նաև նշել է, ոև այս պահի դրությամբ անգլիական ակումբները հեռուն են Ռեալից և Բարսելոնայից:
«Այդ ակումբները նման են Ման.Յուին և Չելսին, քանի որ ամեն ինր ունեն»:
Հետո ֆրանսիացին ասել է, որ հետևում Իսպանիայում տիրող իրավիճակին և կրիզիսին:
«Ինձ թվում էր Եվրոպան կկարողանա միասնական կերպով դիմակայել կրիզիսին, բայց սխալվեցի: Ես գրեթե համոզված եմ , որ Եվրոպան այս մի քանի շաբաթվա ընթացքում կկորցնի ահռելի գումարներ: Դա կարող է մեծ վտանգ հանդիսանալ հատկապես հարուստ ակուբների համար: Մեր եկամուտները վտանգի տակ են»:
«Բայց ֆուտբոլը փողի խաղ չէ»,-այսպես է ավարտել իր խոսքը ֆրանսիացի մասնագետը:
Դիտվել է
























0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: