2011/09/02

Իգուային.«Մենք արդեն մոտ ենք Բարսելոնային»

Մադրիդի Ռեալի հարձակվող՝ Գոնսալո Իգուայինը հարցազրուց է տվել ESPN-ին և ասել, որ Ռեալը շատ մոտ է Բարսելոնային: 
«Մենք արդեն շատ մոտ ենք Բարսելոնային: Հույս ունեմ, որ այս անգամ մենք կկարողանանք հաղթել և տիտղոս նվաճել»:
Ռեալի հարձակվողը, ով պայքարում է հիմնական կազմում իր տեղը ապահովելու համար, ասել է, որ ուրախ է այն բանի համար, որ Մեսսին դարձել է Արգենտինայի հավաքականի ավագը:
«Դա մեծ ուրախություն է: Նա ունի հեղինակություն և նա վաստակել է դա»:
Իսկ Արգենտինայի հավաքականի ապագայի մասին նա ասել է,-« Նոր մարզչական անձնակազմը լավ է աշխատում, հավաքականին Աշխարհի առաջնությանը լավ նախապատրաստելու համար»:
As.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև