2011/09/15

ՈւԵՖԱ-ն կարող է պատժել Ռոնալդուին

Ռոնալդուն կրկին հայտնվում է անախորժություններում: Չ/լ գավաթի ՝ Դինամո -Ռեալ Մադրիդ խաղի ժամանակ, խորվաթ ֆուտբոլիստը շատ կոպիտ սահընկում կատարեց և Ռոնալդուին վայր գցեց: Սակայն մրցավարը դա դիտեց որպես սիմուլիացիա: Այդ պահից հետո Ռոնալդուն չկարողանալով զսպել իրեն,  մրցավարի մասին շատ վատ խոսեց: Այս ամենը առիթ դարձավ ՈւԵՖԱ-ի համար , որպեսզի կրկին որակազրկի Ռոնալդուին:
Ամենայն հավանականությամբ նա կորակազրկվի 2 խաղով: Հիշեցնենք, որ Ռոնալդուն ասել էր,-«Ես ոչինչ չեմ հասկանում, ինչքան շատ են խոսում մաքուր խաղի մասին, բայց անում են հակառակը: Որոշ ֆուտբոլիստների նույնիսկ դիպչել չես կարող, իսկ ես ամեն խաղում ստանում եմ շատ ցավալի հարվածներ: Իսկ այն սուլոցները որոնք, հնչում են իմ հասցեին, կապված են այն բանի հետ, որ ես  համարվում եմ հարուստ , գեղեցիկ  և ուժեղ ֆուտբոլիստ»:
Marca
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև