2011/09/15

Դինամո Զագրեբ-Ռեալ Մադրիդ 0:1

Ահա և հնչեց մրցավարի  սուլիչը: Մադրիդի Ռեալը հաղթանակով ավարտեց իր առաջին հանդիպումը Չ/լ գավաթի խմբային փուլում:
Ռեալը կարողացավ դժվարին հաղթանակ տանել Դինամո Զագրեբի նկատմամբ:
Միակ գոլը այս խաղում գրանցվեց 53-րդ րոպեին: Մարսելոյի փոխանցումից գոլի հեղինակ դարձավ Անխել Դի Մարիան: Շուտով ՝73-րդ րոպեին Մարսելոն ստացավ երկրորդ դեղինը և լքեց մարզադաշտը: Ռեալը ստիպված էր պահպանել հաղթական հաշիվը:
Այս խմբի մյուս հանդիպումը ՝ Այաքս-Լիոն, ավարտվեց 0:0 հաշվվ և Ռեալը դարձավ խմբի միանձնյա առաջատար: Շնորհավորենք Ռեալին և նրա երկրպագուներին լավ մեկնարկի և հաղթանակի կապակցությամբ:
14 Սեպտեմբեր, 23:45 (ՀՀ)
Չ/լ գավաթ. Խումբ D, 1-ին խաղ
Մարզադաշտ"Մակսիմիր".
"Դինամո Զագրեբ" - "Ռեալ Մադրիդ" 0:1 (0:0)
Գոլեր: 0:1 - Դի Մարիա (53)
Փոխանցումներ: 0:1 - Մարսելո
"Դինամո": Կելավա; Տոմչեկ, Տոնել, Վիդա, Իբանիաս; Կալելո(Շիտում,87), Լեկո; Բադել, Սամիր, Կովաչիչ(Պառկովիչ, 62); Ռուկավինա(Բեչիրայ, 75)
"Ռեալ Մադրիդ": Կասիլիաս; Ռամոս, Կարվալիո, Պեպե, Մարսելո; Ալոնսո, Կոենտրանո; Դի Մարիա (Լասս, 78), Օզիլ(Իգուային, 78), Ռոնալդու; Բենզեմա(Արբելոա, 82)
Մրցավար: Սվեն Օդդվար
Զգուշացումներ: Լեկո(39), Մարսելո(70; 73), Պեպե(90+2)
Հեռացում: Մարսելո(73)
 
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև