2011/08/15

Ֆուտբոլիստներին տրված գնահատականները Goal.com-ի կողմից



Կասիլիաս- 6: Խաղադաշտում կարծես անելու բան չկար և դժվար է գնահատել նրան, բացառությամբ բաց թողած երկու գոլը:
Մարսելո- 6.5: Չնայած ամեն ինչին Մարսելոն բավականին լավ հանդիպում անցկացրեց: Հատկապես լավ խաղում էր Սանչեսի դեմ և թույլ չեր տալիս նրան անցնել ձախ եզրում:
Կառվալիո - 6: Վետերան ֆուտբոլիստը այդքան էլ չէր երևում խաղադաշտում: Քանի որ Բարսան այդքան էլ շատ չեր գրոհում: Բայց կարողացավ մի քանի անգամ խափանել մրցակցի գրոհները և խլել գնդակը Մեսսից:
Պեպե - 6: Խաղաց բավականին վատ: Սկսած այն պահից, երբ Բարսան խփեց երկրորդ գոլը նա սկսեց շատ կոպիտ խաղալ: որոշ պահերի նաև փրկվելով անխուսափելի քարտերից:Ամեն դեպքում դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Ռամոս - 6.5:Խաղադաշտում շատ չէր երևում : Մի քանի անգամ կատարեց հեռահար փոխանցում:
Դի Մարիա - 5.5: Նա չկարողացավ իր խաղը գտնել եզրում : Չբավարարեց Մոուրինիոի պահանջները և փոխարինվեց :
Ալոնսո - 8: Շատ լավ խաղաց: Մասնակցում էր գրոհներին և դարձավ պատասխան գոլի հեղինակ: Կարողանում էր նաև կենտրոնում օգնել Խեդիրային :
Խեդիրա- 7.5: Ուժեղ դիմադրություն էր ցույց տալիս: Պայքարոււմ և խլում էր գնդակը:
Օզիլ- 8: Դարձավ առաջին գոլի հեղինակ, Բենզեմայի հիանալի անցումից և փախանցումից հետո: Լավ խաղաց ողջ խաղի ընթացքում կատարեց մեծ աշխատանք:
Բենզեմա- 7.5:Ֆրանսիացին հիանալի խաղաց հատկապես առաջին րոպեներին: Ստեղծեց առաջին գոլը : Ցավալին այն է , որ ինքը գոլ չխփեց:
Ռոնալդու - 7.5: Մի քանի անգամ հեռվից անհանգստացրեց Վալդեսին: Երկրորդ խաղակեսում այդ պահերը ավելի շատացան:
Կոենտրանո - 6:Կարողացավ թիմի համար վաստակել տուգանային շատ վտանգավոր գոտում, որը իրացրեց Ռոնալդուն:
Իգուային- 5.5:Խաղաց շատ քիչ և գրեթե աչքի չընկավ:
Կալյեխոն- 6.5: Շատ մեծ ցանկությամբ էր խաղում: Մտնում էր պայքարի մեջ, խլում էր գնդակը : Մեկ անգամ էլ կիսա-փոխանցում , կիսա-հարվածով սպառնաց Բարսայի դարպասին:





Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև