Կասիլիասը և Ռամոսը հանդիպել են լրագրողներին հենց առաջին մարզումից հետո: Երկու ավագների հետ հարցազրույց ունենալը մեծ ուրախություն էր առաջացրել ԶԼՄ-ների մոտ: Առաջինը խոսեց Իկեր Կասիլիասը:
< Առաջիկա երկու հանդիպումները Բարսայի դեմ շատ կարևոր են և մենք փորձում ենք այդ խաղին պատրաստ լինել մաքսիմալ կերպով>:
Կասիլիասը չցանկացավ խոսել նախկին և ներկայիս թիմերի մասին.< Այդ մասին բազմիցս խոսվել է: Ես մի բան կարող եմ ասել, թիմը շատ երիտասարդ է և մեծ է մրցակցությունը, ինչը շատ լավ է:Մարզիչը պետք է ճիշտ ընտրություն կատարի>:
Կասիլիասին նաև հարցրել են Չինաստան ուղևորության և առաջիկա հանդպման մասին-<Իհարկե տարբերությունը մեծ է: Մենք խաղացել ենք եվրոպական և ամերիկյան ֆուտբոլիստների դեմ:Չինական ֆուտբոլը մեզ գրեթե անծանոթ է և մեզ դժվար խաղ է սպասվում:Յուրաքանչյուր խաղը մեզ կօգնի ավելի ուժեղանալ>:
Ռամոսը ևս պատասխանեց լրագրողների մի քանի հարցի,-< Բարսելոնայի հետ հանդիպման մասին դեռ վաղ է խոսել: Մենք պետք է կենտրոնանաք առաջիկա հանդիպումների վրա և լավ պատրաստվենք այդ հանդիպումներին: Իհարկե ողջ մրցաշրջանը կլինի լարված , քանի որ մենք կունենաք այնպիսի հակառակորդ, ինչպիսին Բարսան է>:
Վերջին հարցը վերաբերվում էր Չ/լ-ին և Ռամոսը պատասխանեց հետևյալը,-< Դա ամենամեծ մրցաշարն է ակումբային ֆուտբոլում: Ռեալը այս տարի կպայքարի այդ տիտղոսին տիրանալու համար: Շատ հավակնորդներ կան այն հաղթելու, բայց մենք դրանց թվում ենք: Այժմ պետք է միայն լավ պատրաստվենք>:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: