Ութոտնուկ Իկերը, որը ապրում է մի Մալագա քաղաքի ակվարիումներից մեկում, տվել է իր կանխատեսումները առաջիկա Սուպերգավաթային խաղերի մասին: Իկերը Ռեալ- Բարսելոնա հակամարտությունից ընտրել է կապտանռնագույներին:
Հիշեցնենք, որ Իկերը կանխատեսել էր Ռեալի հաղթանակը Իսպանիայի Գավաթում, որն ավարտվեց Ռեալի հաղթանակով (1-0): Սակայն ութոտնուկը սխալվել է մի քանի անգամ: Անցյալ տարի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում հանդիպել էին Բարսելոնան և Ռեալը, որում Իկերը կանխատեսել էր Ռեալի հաղթանակը, բայց այդպես չեղավ Բարսելոնան հաղթեց և դուրս եկավ եզրափակիչ: Բացի այդ ութոտնուկը Մանչեսթեր Յունայթեդին ընտրել էր, որպես եզրափակիչի հաղթող:
Եթե Իկերի այս կանխատեսումը նույնպես սխալ լինի, դա կլինի նրա համար վերջինը :
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: