Այս հինգշաբթի Մոուրինյոն հանդիպում է ունեցել թիմի հետ Չինաստան մեկնած բժիշկների`Լուիս Սեռատոսայի և Ֆրանսիսկո Մորատեի հետ: Բժիշկները գլխավոր մարզչի հետ քննարկել են դեռևս վնասվածքից չապաքինված երկու ֆուտբոլիստների`Նուրի Շահինի և Էստեբան Գրաներոյի առողջական վիճակը: Վերջին մարզմանը նրանցից ոչ մեկը չի մասնակցել, և ենթադրվում է, որ Շահինին ու Գրաներոյին չենք տեսնի նաև ամսի 6-ին կայանալիք ընկերական խաղի ժամանակ:
Թուրք ֆուտբոլիստը շարունակում է վերականգնողական աշխատանքներ տանել ձախ ծնկի վնասվածքից ազատվելու համար: Մոուրինյոն չի ուզում ռիսկի դիմել, և ինչքան էլ Շահինը ցանկանա խաղադաշտում իր նորամուտը նշել «Ռեալի» կազմում, այդ բաղձալի պահը նորից հետաձգվելու է: Շահինը պետք է չշտապի և վերջնականապես պատրաստ լինի խաղադաշտ դուրս գալու: Մոուրինյոյի կարգադրությամբ թուրք ֆուտբոլիստի հետ հատուկ վերականգնողական աշխատանքներ են անցկացվում` նման կարգի վնասվածքներից հետագայում խուսափելու համար:
Շահինը անչափ շատ է ցանկանում իր նորամուտը նշել «Ռեալի» կազմում, սակայն դա կախված է թիմի բժշկների համաձայնությունից: Հրաշք կլիներ, եթե Շահինը հասցներ ամբողջովին վերականգնվել մինչև «Բեռնաբեուում» կայանալիք Սուպերգավաթի առաջին խաղը: Նրա շուտափույթ վերականգնմանը խանգարեց նաև աշխատանքի տեմպը, քանի որ Շահինը ամեն ինչ անում էր Չինաստանի ընկերական խաղերին մասնակցելու համար:
Գրաներոն նույնպես չի մասնակցել մարզումներին.
Էստեբան Գրաներոն նույնպես ի վիճակի չէ խաղադաշտ դուրս գալ: Նա դեռ չի մասնակցում ընդհանուր մարզումներին և անհատական ծրագրով է մարզվում: Հնարավոր է, որ հաջորդ շաբաթ Գրաներոն միանա խաղընկերներին:
«Ռեալի» կազմում վնասվածք ստացած ֆուտբոլիստների շարքը ավարտում է Ալթինթոփը, սակայն նրա դրությունը ավելի լուրջ է, քանի որ ամենաքիչը դեռ 2 ամիս խաղից դուրս է մնալու: Այնուամենայնիվ, մինչմրցաշրջանում 3 վնասվածքի ցուցանիշը այդքան էլ բացասական չէ: Մոուրինյոն արդեն ուզում էր Շահինին ընդհանուր խմբի հետ մարզել, սակայն բժիշկները զգուշացրին, որ նրա ապաքինման գործընթացը այդքան արագ չէ ընթանում, ինչպես պատկերացնում էր պորտուգալացին:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: