Առաջին հարձակողական կիսապաշտպանի դիրքում կարող են խաղալ Դի Մարիան և Կոենտրանոն:
Դի Մարիա թե՞ Կոենտրանո: Անհավանական խափկեր , արագություն և ագրեսիվություն ,ընդեմ ունիվերսալ խաղի: Մինչև այժմ այդ հարցը մնում է չլուծված: Ով կխաղա Կլասիկոյում կիմանանք միայն խաղից մի քանի րոպե առաջ: Ֆաբիո Կոենտրանոն խաղացել է Ռեալում 511 րոպե և այդ արդյունքով այս ամառվա ընթացքում գերազանցում է մյուս Ռեալի ֆուտբոլիստներին: Երկրորդ տեղում այդ արդյունքով Բենզեման է , ով խաղացել է 507 րոպե: Կոենտրանոն հիմնական զենքն է համարում Մոուրինիոյի համար Կլասիկոյում: Նա իր ունիվերսալ խաղով մեծապես կարող է նպաստել Ռեալի հաղթանակին: Նա շատ լավ է համագործակցում Օզիլի հետ: Ինչպես նաև հիանալի է խաղում Ռոնալդուի հետ, դա կապված է նաև հավաքականում այդ երկու ֆուտբոլիստների միասին հանդես գալու հետ:
Իսկ մյուս հավակնորդը առաջին հարձակողական կիսապաշտպանի դիրքում , Դի Մարիան համարվում է լավագույններից մեկը Ռեալում: Նա այս ամառ Ռեալում խաղացել է ընդամենը 73 րոպե և հասցրել է խփել երկու գնդակ:Բացի այդ նա գտնվում է լավ մարզավիճակում , քանի որ մասնակցել է նաև Կոպա Ամերիկային:
Բայց վերջին օրերը երկու ֆուտբոլիստները այլ կերպ են անցկացրել: Կոենտանոն մասնակցեց հավաքականի խաղին , խաղաց 90 րոպե , ի տարբերություն Ռոնալդուի, Պեպեի և Կառվալիոյի, ովքեր խաղացին ընդամենը մեկ խաղակես: Իսկ Դի Մարիան ստացել էր հանգիստ և այսօր հանգստից հետո ակտիվ մարզվում էր: Ինչ էլ որ պատահի հուսան երկու ֆուտբոլիստներն էլ օգտակար կլինեն Կլասիկոյի ժամանկ և կօգնեն հաղթանակ տոնել:
Marca.com
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: