Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ընդունել է նոր գրաֆիկ, ըստ որի և կանցկացվի Լա Լիգայի 2011/12 մրցաշրջանը: Այսուհետ խաղերը տեղի կունենան ցրված՝ 9-ը տարբեր ժամերի : Խաղերը տեղի կունենան ընդմիջումներով: Միայ երկու հանդիպում կհամնկնի միևնույն ժամի՝ շաբաթ կամ կիրակի օրը: Դա էլ կախված կլինի տուրի կարևորությունից:
Ինչպես միշտ շաբաթ օրերին խաղերը կսկսվեն 18:00, 20:00 և 22:00 ժամերին՝ տեղական ժամանակով: Երկուշաբթի կայանալիք մեկ հանդիպումը տեղի կունենա 21:00-ին՝տեղական ժամանակով: Այս փոփոխությունները հիմնականում կապված են կիրակի օրվա հետ: Եթե առաջ հանդիպումները տեղի էին ունենում 17:00, 19:00 և 21:00ժամերին և ցուցադրվում էին Canal + ալիքով, ապա հիմա խաղերը տեղի կունենան ողջ օրվա ընթացքում տարբեր ժամերի ՝16:00, 18:00, 20:00 և 22:00:
Եվս մեկ նորարարություն է նաև այն, որ խաղեր կլինեն նաև կիրակի առավոտյան: Դա կապված է ասիկան մի շարք երկրների հեռուստաընկերությունների հետ: Այդ հեռուստաալիքները ցուցադրում են Լա Լիգայի խաղերը և ժամային տարբերությունը կարգավորելու համար կատարվեց այդ փոփոխությունը:
Առաջին առավոտյան խաղը կլինի ՝<<Վալեկանո>>-<<Մալիորկա>> խաղը,ժամը ՝12:00-ին: Ըստ մի շարք ֆուտբոլիստների և ղեկավարների այս փոփոխությունները լավ ազդեցություն կթողնեն Լա Լիգայի վրա:
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: