2011/08/30

Լասսը մերժել է Տոտենհեմին

Լասսը որոշել է ևս մեկ տարի մնալ Ռեալում:
Այս չորեքշաբթի օրը տրանսֆերային պատուհանը  կփակվի և հավանաբար Լասսը կմնա Ռեալում: Չնայած այն բանին , որ Ռեալը և Տոտենհեմը համաձայնության են եկել բոլոր հարցերի շուրջ, Լասսը մերժեց Տոտենհեմին:
Հիշեցնենք, որ Լասսը՝ Գագոյի, Դրենտեի և Պեդրո Լեոնի հետ համարվում է այն ֆուտբոլիստներից, որոնց թիմում չի ցանականում տեսնել Մոուրինիոն: Նախամրցաշրջանային մարզումների հենց սկզբից նրանք չեն մասնակցել ոչ մի մարզման և փնտրել են իրենց համար նոր ակումբներ: Բայց Լասսը վերջին օրերին որոշում է կայացրել չլքել ակումբը և մնալ Ռեալում:
Սկզբում ֆուտբոլիստը ցանկանում էր տեղափոխվել մեկ այլ ակումբ, քանի որ դժգոհ էր թիմից քիչ խաղալու պատճառով: Հետո նա հասկացավ, որ նոր մրցաշրջանում նա պետք է պայքարի թիմում իր տեղը ունենալու համար ՝ Խեդիրայի, Ալոնսոյի, Շահինի և Ալթինթոփի հետ: Բայց ստացվում է այսպես, թվարկված ֆուտբոլիստներից 3-ը վնասվածք ունեն և Լասսը կարող է մնալ և օգտակար լինել:
Մոուրինիոն այս շաբաթ օրը հայտարարել է , որ կցանկանար, որպեսզի Լասսը մնար ակումբում:
Այժմ, երբ տրանսֆերային պատուհանի փակվելուն մնացել է ընդամենը 3 օր դժվար թե Լասսը հեռանա թիմից:
Marca.com
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև